Ի՞նչ «սև կատու» է անցել նախկին ընկերների՝ դերասաններ Կարեն Մկրտչյանի և Վարդան Արզումանյանի միջև

08/10/2015 20:23

Ի՞նչ «սև կատու» է անցել նախկին ընկերների՝ դերասաններ Կարեն Մկրտչյանի և Վարդան Արզումանյանի միջև


Արդեն մեկ տարուց ավելի է՝ Գերմանիայում բուժում ստանալուց և վերադառնալուց հետո դերասան Կարեն Մկրտչյանի մասին տեղեկություններ չունենք: Aysor.am-ը կապ հաստատեց վերջինիս հետ՝ իմանալու՝ նախ առողջական վիճակի, նաև էկրանային բացակայության ու այժմյան գործունեության մասին: Մեր հարցին ի պատասխան դերասանը ժպիտով նշեց. «Ինքս չեմ ցանկանում երևալ, խոսել, այդ պատճառով էլ չկամ ասպարեզում»:

Ի դեպ, մեզ տեղեկություններ են հասել այն մասին, որ դերասանն այժմ զբաղված է ֆիլմի նկարահանումներով: Մեզ հետ զրույցում վերջինս մեկնաբանեց. «Ես չեմ խոսում, այլ գործ եմ անում: Չեմ սիրում խոսել, վեհ բաներ ասել: Գործ է պետք անել»:

Այն դիտարկումը, թե արդյո՞ք պատճառն այն է, որ դերասանը ցանկանում է իր մասին մի որոշ ժամանակ մոռացության տալ՝ վերջինս հաստատեց…

Սակայն, քանի որ հանրությունը հետաքրքրված է Կարեն Մկրտչյանի թե՛ գործունեությամբ, թե՛ առողջական վիճակով, որոշեցինք զրուցել վերջինիս ընկերոջ՝ դերասան Վարդան Արզումանյանի հետ, ով, ի դեպ, Կարենի բուժման ամբողջ ընթացքում նրա կողքին է եղել և՛ Հայաստանում, և՛ Գերմանիայում:

-Վարդան, մենք կապ հաստատեցինք Ձեր ընկերոջ՝ Կարեն Մկրտչյանի հետ, բայց իր մասին տեղեկություններ իմանալ չհաջողվեց: Դուք իրենից որևէ տեղեկություն ունե՞ք:

-Ոչ, որևէ տեղեկություն չունեմ: Երբեմն ընդհանուր ընկերներից ինչ-որ բան իմանում եմ, բայց իմ նախաձեռնությամբ իր հետ վերջին շրջանում ո՛չ հանդիպել, ո՛չ էլ հեռախոսով զրուցել եմ:

-Իր հետ պատահած դժբախտ դեպքի առաջին իսկ օրից իր կողքին եք եղել, ճի՞շտ է:

-Ես հաջորդ օրն իմացա իր հետ պատահածի մասին ու անմիջապես գնացի: Աշխատանքի պատճառով օրը մեջ էի այցելում… Այդ ժամանակ միայն ոտքերի հետ կապված խնդիր էր, բայց իր մոտ նախկինում էլ էր նման դեպք եղել, այստեղ բուժել էին: Մի օր էլ, երբ աշխատանքի էի, զանգեցին և ասացին, որ «Կարմիր խաչում» է ու ընդհանրապես լավ չի վիճակը: Այցելեցի ու հասկացա, որ իսկապես այդպես է: Այդ օրվանից օր ու գիշեր իր կողքին եմ եղել…

-Վերջին անգամ երբ եք նրան տեսել:

-Մեկ ամիս առաջ՝ պատահաբար… Ավելի ճիշտ, չգիտեմ, պատահականություն էր թե ոչ: Իմ ավագ ընկերներից մեկը զանգահարեց, հրավիրեց իր աշխատավայր՝ ասելով, որ ուղղակի ցանկանում է ինձ տեսնել, իմանալ՝ ոնց եմ: Իր նշած օրն ու ժամին գնացի և տեսա, որ այնտեղ էր նաև Կարենը: Հետևություն արեցի՝ սա պատահականություն չէր, այլ ընկերս՝ տեղյակ լինելով մեր հարաբերությունների մասին, որոշել էր հանդիպում կազմակերպել… Ինքս ցույց տվեցի, որ նման կերպով հանդիպելու ցանկություն ընդհանրապես չունեմ. բարևեցինք, միմյանց որպիսություն հարցրեցինք ու ես դուրս եկա… Մենք միասին այնպիսի դժվարությունների միջով ենք անցել, այնպիսի օրեր ենք ապրել, որ որևէ մեկը, նույնիսկ մեր ծնողները, իրավունք չունեն մեր մեջ միջնորդի դեր խաղալու: Մենք այնքան հասուն մարդիկ ենք, որ ինքներս կարող ենք որոշել՝ հանդիպե՞նք, շփվե՞նք, թե՞ ոչ:

-Իսկ նկատեցի՞ք՝ ինչպես էր իրեն զգում, առո՞ղջ էր ֆիզիկապես, ամեն ինչ լա՞վ էր:

-Լավ էր, միայն մի փոքր նիհարած էր՝ համեմատած մեր՝ Գերմանիայից վերադառնալուց հետո:

-Վարդան, դուք Կարենի դժվար օրերին իր կողքին եք եղել, նույնիսկ իր հետ Գերմանիա եք մեկնել: Ի՞նչն է պատճառը, որ այսօր դադարել եք շփվել:

-Չգիտեմ, այս ընթացքում շատ եմ մտածել և որոշել եմ այլևս չսրտնեղել ու չանհանգստանալ, ուղղակի մտածել, որ դա առաքելություն էր, որը պետք է կատարեի ու վերջ:



-Երբևէ մտածե՞լ եք՝ ինչը կարող էր նրա՝ նման վերաբերմունքի պատճառ դառնալ: Միգուցե Գերմանիայից վերադառնալուց հետո որևէ անհամաձայնությո՞ւն, վե՞ճ եք ունեցել:

-Ոչ, նման բան չի եղել: Իհարկե, ես ունեմ իմ մոտեցումը նման դեպքերում: Մարդիկ ե՞րբ են առանձնանում. երբ իրենց դիմացինը խանգարում է ինչ-ինչ հարցերում, ապա նրա ներկայությունը հաճելի չի լինում…

-Կոնկրետ Ձեր ներկայությունը ինչո՞վ կարող էր խանգարել նրան:

-Ես երբեմն «պատ» էի կանգնում ինչ-որ բաների, որոնք նա ցանկություն ուներ իրագործելու:

-Օրինա՞կ:

-Գերմանիայից վերադառնալիս ես իրեն հորդորում էի հավաքված գումարից անպայման հատկացնել նաև ծերերին, հաշմանդամներին, ովքեր այդ վերաբերմունի կարիքն ունեն: Միգուցե մի մանկատան երեխա առ այսօր մեկ խաղալիք անգամ չունի: Կստացվեր, որ այն սրտով, ինչ սրտով մարդիկ քեզ են տվել, ձեռք մեկնել, այդ սրտով էլ կգնա այդ փոքրիկին: Նա, ճիշտ է, ասում էր «հա-հա, անպայման դա պետք է արվի», բայց արի ու տես, որ ես այդ մասին ոչ մի տեղ ո՛չ կարդացի, ո՛չ լսեցի, ո՛չ էլ իմացա: Իրեն նույնիսկ հետաքրքիր չի, թե ես այսօր ոնց եմ ապրում…

-Դուք իր ընտանիքի հետ էլ եք մտերիմ եղել, ճի՞շտ գիտեմ: Իրե՞նք էլ երբեք չեն հետաքրքրվել, թե ինչ «սև կատու» է Ձեր միջով անցել:

-Իհարկե, շփվել ենք: Ասեմ ավելին, քանի որ Կարենն իր ծնողներից առանձին է ապրում, այն ժամանակ իրեն հաճախակի իր ծնողների մոտ էի տանում՝ մտածելով, որ նրանց հետ շփումը, զրույցը իր վրա դրականորեն կազդի: Քանի որ ինքս պաշտում եմ իմ ակունքներն, ինձ թվում էր հայրական օջախում գտնվելով՝ ինքնազգացողության լավացում կլիներ: Բայց այս ընթացքում նույնիսկ իր ծնողները մեկ անգամ չեն զանգել, որ իմանան, թե ինչո՞ւ չեմ երևում կամ ինչպե՞ս եմ:

-Ձեր հարաբերությունները, որքան հասկացա, սառել են բուժումից վերադառնալուց հետո: Դուք գոնե մեկ անգամ փորձե՞լ եք նրա հետ զրուցել, հասկանալ պատճառը, բացատրություն ստանալ: Գուցե սթրեսային շրջա՞ն է նրա մոտ:

-Իհարկե փորձել եմ: Երկու անգամ հանդիպել ենք, ամեն անգամ 3-4 ժամ հենց այս թեմայով ենք զրուցել… Ու ես վերջնականորեն հասկացա՝ ոչինչ չեմ կարող փոխել, սա այս մարդու տեսակն է: Նրա միակ բացատրությունը հետևյալն է եղել. «Ես ոչ-ոքի պարտական չեմ»:

-Նույնիսկ եթե այդպես. իսկ ո՞ւր մնաց ընկերությունը:

-Չգիտեմ, դա երևի իրենից ճշտեք: Ես պատասխան չեմ կարող տալ իր փոխարեն… Իմ բոլոր ընկերները, ծանոթներն էլ են զարմանում իր այս վերաբերմունքից: Ապշել են մարդիկ:

-Այլևս երբևէ կկանգնե՞ք օգնության կարիք ունեցող մարդկանց կողքին, թե՞…

-Այո: Մի տղա կա, ծառայության ընթացքում վիրավորվել է ու այժմ սայլակով է շրջում: Գումարի, բուժման անհրաժեշտություն ունի: Երկու օր առաջ հանդիպել եմ նրան և կնոջը, զրուցել ենք: Ասել եմ՝ եթե իմ կարիքը լինի, պատրաստ եմ օգտակար լինել, թեկուզ իմ ունեցած ինֆորմացիայով: Նման դեպքերում ես չեմ մտածում, որ գումար չունեմ, չեմ կարող օգնել: Նույնիսկ այդ պոզիտիվ խոսակցություններն են անհրաժեշտ: Պետք է կողմնակի վատ բաներ չլսես, չընկճվես, դա քեզ կսպանի…Այ այսպիսի մարդկային, սովորական մոտեցում անգամ ես Կարենի կողմից չնկատեցի: Չհասկացա, թե իր հետ ի՞նչ կատարվեց ընդհանրապես: Բայց ես երբեք, բացարձակ չեմ փոշմանում իմ արածի համար: Այսպիսի մի ասացվածք կա. «Այն, ինչ անում ես՝ լավ, թե վատ, քեզ ես անում»: Այնպես որ, կյանքում ամեն ինչ բումերանգի պես է, ով ինչ անի, իրեն է անելու: Եթե ես լավ բան եմ արել, դա ինձ ետ է գալու, համոզված եմ: Եվ հետո, ինքս էլ ձեռքբերումներ ունեցա՝ ընկերների տեսքով. այժմ Եվրոպայում շատ լավ ընկերներ ունեմ: Այդ մարդիկ մեզ փրկեցին, օգնեցին: Իսկ եթե ես Կարենին չօգնեի, իր կողքին չլինեի՝ այդ մարդկանց չէի ճանաչի: 

-Վարդան, Կարեն Մկրտչյանի կողքին լինելու, դժվար օրերին նրան օգնելու, բուժման նպատակով արտասահման ուղեկցելու համար, եթե չեմ սխալվում, դուք հրաժարվեցիք նաև Ձեր մասնագիտական աշխատանքից, զբաղվածությունից…

-Ճիշտ եք նկատել: Նույնկերպ ես նաև ընտանիքիս անդամներին չենթարկվեցի. երբ հորս ասացի. «Պապ, ես գնում եմ, Կարենին տանում եմ Գերմանիա», նա այնքան էլ կողմ չէր: Գիտեք, շատ են եղել դեպքեր, որ ես իմ կյանքում նման մարդասիրական որոշումներ եմ կայացրել ու  տուժողի կարգավիճակում հայտնվել: Այս անգամ հայրս ասաց. «Դու գիտես, ես արդեն հոգնել եմ քեզ բացատրելով, որ չի կարելի այդքան անձնուրաց լինել»… Ես Մոսկվայից նոր էի վերադարձել Հայաստան, մտնում էի թատրոն, նկարահանվում էի «Շանթ» հեռուստաընկերության սերիալում, նոր կյանք էի սկսում: Ասեմ, որ նույնիսկ «Շանթի» հետ խնդիրներ ունեցանք, քանի որ գլխավոր հերոսն էի, բայց պրոդյուսերին անձամբ հայտնեցի իմ որոշման մասին: Պրոդյուսերն ինձ ասաց՝ հասկանալո՞վ ես եկել մոտս: Ասացի՝ այնքան հասկանալով, որ ընկերոջս կողքին պետք է լինեմ: Աշխարհում իմ համար ամենաթանկ բանը մարդկային կյանքն է ու վերջ… Պրոդյուսերն ինձ մեկ ամիս ժամանակ տրամադրեց՝ խնդրելով, որ ժամանակին վերադառնամ: Բայց քանի որ չկարողացա գալ, զանգեց և ասաց, որ իմ կերպարային գիծն ընդհատվում է…

-Միգուցե չշփվող լինելը Կարենի տեսա՞կն է: Այն ժամանակ, երբ իրեն պետք էիք, ինչպիսի՞ ընկեր էր ինքը՝ լռակյա՞ց, թե՞…

-Շատ շփվող էր… Միգուցե այն ժամանակ այդպիսի՞ն պետք է լիներ վերաբերմունքը, որպեսզի իր կողքին լինեմ: Եթե գնայի իրենց տուն ու ինձ սառը ընդուներ, իր բնավորության համաձայն չասեր՝ մեռնեմ ջանիդ եկել ես, կհասկանայի, որ չի ցանկանում, որ իրեն այցելեմ: Բայց նա ինձ միշտ ջերմ էր ընդունում, անգամ իր հին ընկերներն ասում էին՝ ուրախ ենք, որ քեզ պես մարդ է իր կողքին: Եվ գիտե՞ք ինչու. Ես ոչ-ոքի թույլ չէի տալիս, որ իր մոտ հոռետեսական բաներ ասեին, ընդհակառակը՝ բոլորին զգուշացննում էի, որ իր մոտ ժպտան, հումորներ անեն, ուրախ տրամադրություն ապահովեն:

-Երբ Գերմանիայից վերադարձաք, խոսակցություններ եղան, որ հավաքված գումարը այնքան էլ ճիշտ չի օգտագործվել Ձեր և Կարենի կողմից…

-Ես չգիտեմ, թե ով է այդ խոակցությունները տարածել, բայց, ներեցեք արտահայտությանս համար, կցանկանայի իմանալ՝ ով է էտ «շան տղեն»: Կուզեի տեսնել իրեն… Դա նույնիսկ ծիծաղելի է: Ես երբեք գումարի խնդիր չեմ ունեցել, նույնիսկ, եթե չեմ աշխատել այս կամ այն հատվածում, միևնույն է, ծնողներս օգնել, աջակցել են: Թող գլուխ գովել չլինի, բայց ուսանող տարիներին անգամ ես այն քչերից եմ եղել, որ ավտոմեքենա է ունեցել: Այնպես որ դրանք սուտ խոսակցություններ էին, անտեղի: Ես միշտ եմ պրպտացել, աշխատել, երբեք ձեռքերս ծալած չեմ նստել՝ կլինի ֆիլմ, թատրոն, թե բիզնես: Ինչ խոսք, բոլորն էլ դժվար պահեր ունենում են, բայց այդպիսի գլոբալ խնդիրներ, որոնք վերագրվում են ինձ, ես չեմ ունեցել: Մարդիկ նույնիսկ ասում էին, որ դերասան Նիկոլայ Եղիազարյանն իր մեքենան գնել է այդ միջոցներով: Բայց գիտե՞ք արդեն քանի տարի է, որ Կոլյան այդ մեքենան ունի:

-Թեև մեր զրույցը բոլորովին այլ ուղղությամբ ընթացավ, բայց չանտեսենք Ձեր այսօրվա գործունեությունը: Ինչո՞վ եք զբաղված հիմա:

-Մտածում ու վերլուծություններ եմ անում (ժպտում է): Հաճախակի եմ լինում թատրոններում, հանդիպում եմ իմ դերասան ընկեր-ընկերուհիներին…Նաև նկարում եմ, երաժշտություն եմ շատ լսում ու գիրք կարդում: Նաև, գերմաներեն եմ սովորում:

-Միգուցե որոշել եք Ձեր կապերի շնորհիվ հաստատվե՞լ Գերմանիայում:

-Դուրս եկել է այդ պետությունը, հնարավորության դեպքում հաճախ կգնամ-կգամ, բայց չեմ հաստատվի, կարծում եմ: Թեև, դեմ չէի լինի…

-Ձեզ մի պահ հանդիպեցինք «Ֆուլ հաուսում»: Ինչպե՞ս է, որ կերպարը չշարունակվեց: Այլ առաջարկներ չունե՞ք:

-Մենչն (Արմեն Պետրոսյան) էր հրավիրել նկարահանվելու, փոքրիկ և անցողիկ դեր էր: Ի դեպ, նշեմ, որ նա Կարեն Մկրտչյանի համար կազմակերպված դրամահավաքին առաջին մարդն է եղել, որ անհատապես մեծ գումար է տվել: Ասեց, թող ամեն ինչ սրանից սկսվի: Ինչ վերաբերում է առաջարկներին, ապա հիմա զբաղվածություն ունեմ «Շարմ» ընկերության մի ֆիլմում, որը 18 սերիայից է բաղկացած: Նկարահանվելու եմ 15-16-րդ սերիաներում: Նկարահանվեցի ընկերոջս՝ երգիչ Գևորգ Մարտիրոսյանի տեսահոլովակում…Որպես դերասան, առանձնապես գոհ չեմ ներկայիս կարգավիճակից…

-Գրեթե գործազուրկ՝ ինչպե՞ս եք կարողանում այժմ ֆինանսական առումով Ձեր «գլուխը պահել»:

-«Լոմբարդում» ոսկի եմ գրավ դնում, վարկ եմ վերցնում, երբեմն էլ Եվրոպայի իմ ընկերներն են օգնում (ժպտում է)…

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 09:36 «Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին Այսօր, 09:31 Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ. կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը. Սերժ Սարգսյան Այսօր, 09:28 «Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել Այսօր, 09:22 ​Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. մեր ժողովուրդը հզոր է ու պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. Վեհափառ Հայրապետ Այսօր, 09:17 «Հրապարակ». Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը, թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն Այսօր, 09:14 Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին Այսօր, 09:12 «Հրապարակ». Տավուշյան ընդվզումը վախեցրել է իշխանական շատ պատգամավորների Այսօր, 09:11 «Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել Այսօր, 09:09 Մեծ եղեռնը դատավճիռ չէ մեզ համար, այլևս երբեք. մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ. Նիկոլ Փաշինյան Այսօր, 09:08 «Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին Այսօր, 00:31 Տավուշում բոլոր ձերբակալվածներին ազատ են արձակել՝ բացի Սուրեն Պետրոսյանից․ նրան մեղադրում են իբր «խուլիգանություն» կատարելու մեջ 23/04/2024 23:54 Ոստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 23/04/2024 23:40 Պահանջում ենք իշխանությունից դուրս բերել ՀՀ-ում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն. ԵԿՄ Վանաձորի խորհուրդ 23/04/2024 23:26 Ով փորձում է կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանությունը, նզովյալ պիտի լինի, ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա 23/04/2024 23:06 Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ հետաքննել ոստիկանների կողմից անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի շարունակական դեպքերը․ Freedom House 23/04/2024 22:36 Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում․ Հուսամ՝ այսօր Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղադրված սահմանային առաջին սյունը նույն հետևանքը չի թողնելու, ինչ անցակետն է թողել 23/04/2024 22:19 Տավուշի Կիրանցում ջահերով երթ է՝ ի ոգեկոչումն Հայոց ցեղասպանության 1,5 միլիոնից ավելի զոհերի հիշատակի 23/04/2024 22:01 Անահիտ Մանասյանը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին 23/04/2024 21:55 Իրենք «մոռանում են», որ Թուրքիայի կամ Ադրբեջանի ագենտներ են, մանիպուլյացիա են անում, հոգևորականին են վարկաբեկում․ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյան 23/04/2024 21:38 Տավուշից տարածքներ հանձնելու դեմ հանդես եկող 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկել ոստիկանները 23/04/2024 21:33 Արշակ Կարապետյանը անհնազանդության ակցիաներ է սկսում 23/04/2024 21:25 ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը 23/04/2024 21:12 Ինչպես են ոստիկանները ցրում Տավուշից հողերի հանձնման դեմ բողոքողների ցույցը (լուսանկարներ) 23/04/2024 20:54 Բերման են ենթարկել նաև«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանին 23/04/2024 20:53 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին. վերջինս ներկայացրել է իր մտահոգությունները 23/04/2024 20:45 Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին․ ձերբակալվել են Սուրեն Պետրոսյանն ու Միհրան Մահսուդյանը 23/04/2024 20:31 Երկրապահից հեռու մնացեք, թողեք՝ մենք մեր սահմանները պահենք․ Սասուն Միքայելյան (Տեսանյութ) 23/04/2024 20:06 «Իրատեսական է, դրա ժամանակն էլ է գալու»․ Սերժ Սարգսյանը՝ գործող իշխանություններին հեռացնելու մասին (Տեսանյութ) 23/04/2024 19:53 «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ ՀՀ երրորդ նախագահն արձագանքեց Հայաստանից տարածքներ հանձնելն արդարացնող պնդումներին՝ հնչող գործող իշխանության կողմից 23/04/2024 19:42 Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ 23/04/2024 19:36 Հույս ունեմ՝ այն հակազդեցությունն ու դիմադրությունը, որը կա Տավուշում, առաջիկա օրերին կդառնա համահայաստանյան, համաժողովրդական․ Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ) 23/04/2024 19:23 Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ 23/04/2024 19:03 «Ինձ չեմ տեսնում այն Երկրապահ կամավորական միության շարքերում, որը տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա»․ Արայիկ Ղարիբյանը հրաժարվել է ԵԿՄ անդամակցությունից 23/04/2024 18:51 Փաշինյանը Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամների հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել 23/04/2024 18:36 Մարսելի արքեպիսկոպոսն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին 23/04/2024 18:25 ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին 23/04/2024 18:15 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է մի քանի օր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածքներ հասցրած տղամարդու դին՝ կախված վիճակում 23/04/2024 18:02 Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին վերահաստատում ենք արդարադատության համար պայքարը շարունակելու մեր կամքը․ Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբ 23/04/2024 17:50 Սյունիքում տրամադրությունները լարված են 23/04/2024 17:39 Ալիևը գոհ է․ «Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել» 23/04/2024 17:26 «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին 23/04/2024 17:19 «Անհնար է, Հայաստանը չի կարող ազատվել եռակողմ հայտարարության այդ դրույթից»․ Ալիևը կրկին «Զանգեզուրի միջանցքն» է պահանջում 23/04/2024 17:13 Անհապաղ վերանայել մամուլի դեմ ուղղված կառավարության որոշումը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորություն տալ ազատորեն լուսաբանել Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները․ ՀԺՄ 23/04/2024 17:04 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ 23/04/2024 16:51 Ալիևը հայտարարել է դելիմիտացիայի ժամանակ Հայաստանին նոր տարածքային պահանջներ ներկայացնելու մտադրության մասին․ «Էքսկլավներն» է պահանջելու 23/04/2024 16:42 Մեր բոլոր գործընկերները ողջունել են այս գործընթացը՝ բացառությամբ մեկ երկրի, «не знаю почему» և մեկ էլ դուք եք դեմ. Վարդանյանը՝ ընդդիմությանը 23/04/2024 16:36 ԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը 23/04/2024 16:29 Իշխանական հնարավոր բոլոր լծակներով, սատելիտներով փորձ է արվում Սրբազանի վերաբերյալ տարածել վարկաբեկիչ, սուտ տեղեկատվություն. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 23/04/2024 16:20 Կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում 23/04/2024 16:18 Արկադի Դումիկյանը ներկայացրել է իր նոր՝ «Դուդուկ» տեսահոլովակը 23/04/2024 16:16 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 113 դեպք 23/04/2024 16:15 Ադրբեջանը մտադիր չէ միանալ ԵԱՏՄ-ին. Ալիև 23/04/2024 16:13 Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը 23/04/2024 16:10 Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև 23/04/2024 16:07 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 23/04/2024 15:59 Մենք տուն չենք տալիս թշնամուն. տավուշցի ՔՊ-ական պատգամավոր 23/04/2024 15:56 Անվստահություն, եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ Հայտարարություն 23/04/2024 15:53 Վախենալու է՝ վաղն ինչ ուղերձով է հանդես գալու ՀՀ ղեկավարը, որը կարող է անդառնալի ծանր հարված հասցնել ցեղասպանության ճանաչմանը 23/04/2024 15:47 Իշխանության կողմից հարգանքի տուրք մատուցելու արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից 23/04/2024 15:44 Սասուն Միքայելյան, Դուք և Ձեր կցորդները հավաքեք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 23/04/2024 15:38 Էրդողանի հայտարարությունը փաստում է, որ այս իշխանության՝ Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելու գործընթացն իրականություն է. Թուրքագետ 23/04/2024 15:29 Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Պատգամավոր 23/04/2024 15:24 Կարճ ասած՝ Ոսկեպարը կմնա ձեր պատկերացրած անկլավ. Ոսկեպարի գյուղապետ 23/04/2024 15:15 Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի հետագա առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ 23/04/2024 15:12 Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ 23/04/2024 15:03 Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը 23/04/2024 14:58 Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար 23/04/2024 14:48 Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան 23/04/2024 14:38 Քաղաքացիները «Հայփոստ»-ից կեղծ SMS են ստանում, որը ներկայացվում է որպես աշխատանքի «թույն» առաջարկ. Մարտիրոսյան 23/04/2024 14:27 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան 23/04/2024 14:05 Ռուբինյանը և Հունաստանի դեսպանը կարևորել են Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության հաստատումը 23/04/2024 13:54 Այս փուլում ժողովուրդն անտարբեր է, ընդդիմությունն՝ անկարող, իշխանությունն էլ թրքամետ է. Շարմազանով 23/04/2024 13:50 Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը 23/04/2024 13:48 Նիկոլի կնիկը 1 միլիոնանոց հաց է ուտում, իսկ մենք սոված-ծարավ ընկել ենք քուչեքը. Գեղարքունիքցի 23/04/2024 13:45 Մեր իրավունքների պաշտպանության հարցն այսօր առավել քան երբևէ վերանորոգելու անհրաժեշտութուն կա. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 23/04/2024 13:41 «Տղավարի հելեք կանգնեք. կուսակցական խաղեր չտալ». Գեղարքունիքում պայքարի են դուրս եկել (Տեսանյութ) 23/04/2024 13:37 Կիրանցում դասադուլ է 23/04/2024 13:35 «Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, ժամանակն է՝ Թուրքիայի հետ հարաբերություններում ստեղծեք նոր ճանապարհային քարտեզ»․ Էրդողանը՝ ՀՀ-ին 23/04/2024 13:28 Շուրջ 6 տարի է անցել այն օրվանից, երբ փաստացի մերժեցին հայկական երկու հանրապետությունները. Դանիելյան 23/04/2024 13:19 Սա քո համար է հող, իսկ մեզ համար սրբազան տարածք է ու հայրենիք․ Տավուշի բնակիչը՝ Փաշինյանին 23/04/2024 13:15 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու 23/04/2024 13:11 Չգիտենք, թե ինչ պայմաններում են ապրում գերեվարված անձինք. Կարմիր խաչից ստացված տեղեկություններն անբավարար են. Ստեփանյան 23/04/2024 13:06 Փակել են Երևան-Սևան մայրուղին (Տեսանյութ) 23/04/2024 13:01 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել 23/04/2024 12:58 Հրդեհ՝ Հրազդանի կիրճում. այրվել է երկու վագոն-տնակ 23/04/2024 12:52 «Եթե մենք ունենք անելիք ու ասելիք՝ միայն հաղթանակի մասին է. մեզ սուտը պարտադրողը պետք է գնա, չի կարող մնալ». Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է 23/04/2024 12:45 Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը բարձրացրել են ադրբեջանական դրոշը․ Բագրատ Սրբազան (ArmLur)․ Տեսանյութ 23/04/2024 12:29 Այսօր մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի 23/04/2024 12:18 Պայքար է պետք ու վերջ. Նոյեմբերյանցի 23/04/2024 12:13 Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը՝ սահմանազատման վերաբերյալ 23/04/2024 12:09 Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում` ապրիլի 25-ին և 26-ին 23/04/2024 12:05 Նոյեմբերյանում գերլարված է. հրելով հեռացնում են ԵԿՄ Տավուշի ղեկավարի մեքենան (Տեսանյութ) 23/04/2024 12:00 ՀՀ-ի կողմից միակողմանի զիջում է․ Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին 23/04/2024 11:53 Հայաստանից ո՞ր ընկերությունների կաթնամթերքն է Ռոսսելխոզնադզորը թույլատրել մատակարարել ՌԴ 23/04/2024 11:49 Ալեն Սիմոնյանն ու Գրեգ Ֆերգուսն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը 23/04/2024 11:47 ՊՆ-ում քննարկվել են Հայաստանի ու Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր 23/04/2024 11:45 Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի նվիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների 23/04/2024 11:41 Անահիտ Մանասյանը ՔԿՀ-ում կհանդիպի Դավիթ Տոնոյանին 23/04/2024 11:38 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը. ՀՀ կառավարություն