08/10/2015 13:00
Զ. Փոստանջյան. Մինչև սահմանադրական հանրաքվեն՝ անհնազադութուն պետք է անել
Սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը Հայաստանի համար ռադիկալ դիրքորոշման փոփոխության մասին հայտարարեց, որ փոխվում են ԵՄ-ի հետ հարաբերությունները: Փաստորեն, սեպտեմբերի 3-ին հայտարարվեց, որ մենք հրաժարվում ենք ազատ, անկախ Հայաստանի Հանրապետությունից, պատրսատ ենք ՌԴ կցորդ դառնալ, պարաստ ենք փոխել Սահմանադրությունը՝ դառնալով կուսակցապետություն: Այս հարցերով հանրային բանավեճ Հանրային հեռուստաընկերությամբ երբևէ չեղավ: Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն՝ անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության գործունեությանը:
ՀՀ-ում, շարունակեց խոսքը պատգամավորը, տիրում է բացարձակ անվստաության մթնոլորտ, հասարակությունը չի վստաում իշխող ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին:
Նա թվարկեց անուններ, ովքեր դեմ են արտահայտվել սահմանադրական բարեփոխումների գործընթացին՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Ստեփան Դեմիրճյան, Րաֆֆի Հոեվհաննիսյան, ՀՀ նախկին վարչապետներ Արամ Սարգսյան և Հրանտ Բագրատյան:
«Մենք ունենք մի խնդիր. հանրությունը պետք է իր ընկալումն ունենա, թե ինչ է տեղի ունենում հանրային և քաղաքական կյանքում: Սահամանադրություն է փոխվում, բացի 2 հոդվածներից՝ փոխվում են բոլոր հոդվածները, այս դեպքում հանրային գումարները, որով պահում ենք Հանրային հեռուստաընկերությունը, ինչո՞ւ չի ծառայում այս նպատակով: Ինչո՞ւ հանրային բանավեճեր չեն պատրաստվում: Այս գումարները ծառայություն են իշխանագողերին և ոչ թե ՀՀ բնակիչներին»,- ասաց պատգամավորն ու ավելացրեց, որ հեռուստաընկերությունը իր առաքելությունը չի իրականացնում:
Նա անհնազանդության կոչ արեց. «Մենք պետք է այնպես անենք, որ իշխանակարգը տապալվի: Մենք կարող ենք տապալել և՛ Սերժ Սարգսյանին, և՛ ՀՀԿ-ին: Եթե 3 օր անհնազադություն ցուցաբերենք փողոցներում, կտեսնենոք, որ նրանք կտապալվեն: Մինչև սահմանադրական հանրաքվեն անհնազադութուն պետք է անել»: