08/10/2015 14:55
Դե ֆակտո՝ Էլինար Վարդանյանն արդեն հեռացված է ԲՀԿ-ից
ԲՀԿ թիվ 9 տարածքային խորհուրդը միաձայն որոշում է ընդունել դիմել ԲՀԿ քաղխորհրդին՝ Էլինար Վարդանյանին կուսակցությունից հեռացնելու հարցը քննարկելու համար: Aysor.am-ին ԲՀԿ-ից փոխանցեցին, որ լրատվամիջոցներից ոմանք գրում են, թե Էլինար Վարդանյանը այսպիսով արդեն իսկ հեռացվել է ՝ խորհրդի որոշման համաձայն: Սակայն ըստ կանոնադրության, կուսակցության քաղխորհուրդը պետք է հաստատի կամ մերժի տարածքային կառույցի որոշումը, այսինքն՝ քաղխորհրդի նիստ պետք է հրավիրվի:
Դե ֆակտո, տիկին Վարդանյանն արդեն հեռացված է կուսակցությունից, բայց հարկավոր է նաև ամրագրել դա:
Իսկ թե ե՞րբ կհրավիրիվի այդ նիստը պարզ չէ: Ըստ մեր աղբյուրների՝ որևէ շտապողականություն ԲՀԿ-ում չեն տեսնում, որպեսզի հատուկ այս նպատակով քաղխորհրդի նիստ հրավիրեն: