08/10/2015 09:28
Կառավարության այսօրվա նիստում քննարկվելու է ՀՀ հարկային նոր օրենսգրքի նախագիծը
«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ ՀՀ Կառավարության այսօրվա նիստում քննարկվելու է ՀՀ հարկային նոր օրենսգրքի նախագիծը։ Երեկվա դրությամբ այս հարցը դեռ ներառված չէր օրակարգում։ Հայցը օրակարգում կհայտնվի թերևս նիստից անմիջապես առաջ։
Նշենք, որ հարկային նոր օրենսգրքի մշակման համար ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ԱՄՆ զարգացման գործակալությանը՝ USAID-ն։ Միջազգային կառույցները պահանջ են դրել, որ նոր օրենսգիրքը լինի հնարավորինս պարզ, տարընթերցումների կարիք չտա։