08/10/2015 09:35
ՕԵԿ-ը «ոչ»-ի ճակատին միանալու անհրաժեշտություն չի տեսնում. «Առավոտ»
Սահմանադրական փոփոխություններով Հայաստանն ավելի շատ դառնում է վարչապետական, քան խորհրդարանական երկիր: Այս կարծիքին է ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: «Սահմանադրությամբ երկրի նախագահը, վարչապետը և ԱԺ նախագահը պետք է ունենան այնպիսի հարաբերություններ, որպեսզի հավասարակշռեն իրար, ինչը չկա ԱԺ կողմից ընդունված նախագծով: Բոլոր կարևոր որոշումները հենց վարչապետն է ընդունելու»,- «Առավոտի» հետ զրույցում համոզմունք է հայտնել պատգամավորը:
Նա նաև ասել է, որ «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարելու ճակատ է, ՕԵԿ-ը «ոչ»-ի ճակատին միանալու անհրաժեշտություն չի տեսնում. «Հայկական վերածնունդ» միավորման մեջ արդեն իսկ ներգրավվել է 140 հասարակական և քաղաքական կազմակերպություն: «Մենք մեր ճակատն ունենք՝ ի դեմս «Հայկական վերածննդի»: Մեր ռազմավարությունը ու մարտավարությունը ապագայում կներկայացնենք»,- հավելել է նա: