08/10/2015 19:32
Հրանտ Թոխատյան. Բոլորի չուզող աչքն էլ պետք ա հանենք
Հրանտ Թոխատյանը դեմ է, որ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների բյուջեն փոխանցվի սահմանամերձ գյուղերին, որի պահանջով հանդես էր գալիս հասարակությունը ու անգամ ստորագրահավաք էր սկսվել.
«Կարծում եմ, որ «Էրեբունի-Երևանը» եղել է ու միշտ էլ պետք է լինի: Բոլորի չուզող աչքն էլ պետք ա հանենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց դերասանը, ով նաև Երևանի ավագանու անդամ է:
Նա նաև նշեց, որ ուրախ է, որ իր գործընկեր Զառա Արամյանը Երևանի ավագանու որոշմամբ տոնակատարությունների շրջանակում բնակարան ստացողների թվում է: Իսկ այս կապակցությամբ հնչող քննադատությանն արձագանքեց.
«Ինչի՞ց վերցրեցիք, որ արվեստագետներն ավելի շատ են վաստակում»: