08/10/2015 19:04
Բրայզա. Եթե Հայաստանը իրականում ցանկություն ունենար ճանաչել Ղարաբաղը, ՝ վաղուց դա կաներ
Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը կդադարեցնի մինսկյան գործընթացը: Այս մասին Trend-ին ասել է Հարավային Կովկասի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական, Ադրբեջանում նախկին դեսպան Մեթյու Բրայզան:
Նրա խոսքով, սա իր հերթին կհանգեցնի կողմերի միջև ռազմական առճակատման.
«Եթե Հայաստանը իրականում ցանկություն ունենար ճանաչել Լեռնային Ղարաբաղը, ապա վաղուց կգնար այդ քայլին: Ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին պատերազմ պետք չի, ներկայիս իրավիճակը ձեռնտու է միայն Ռուսաստանին: Ոչ խաղաղություն-ոչ պատերազմ իրավիճակը հնարավորություն է ընձեռում Ռուսաստանին մանիպուլյացիայի ենթարկել կողմերին»,- ասել է նա: