08/10/2015 19:57
Հայ շախմատիստները շարունակում են առաջատար մնալ միջազգային մրցաշարում
Շախմատի Հայաստանի հավաքականի անդամները 5-րդ տուրում ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները Մեն կղզու մրցաշարում:
Մրցաշարի 5-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը կիսել են միավոր մրցակիցների հետ:
Այս պահին Հայաստանի հավաքականը 5 հնարավորից ունի 4 միավոր և առաջատարների թվում է:
Նշենք, որ Մեն կղզու մրցաշարում առաջին տեղը զբաղեցնողը կստանա 10 հազար ֆունտ, իսկ 2-րդ, 3-րդ տեղերը զբաղեցնողները` համապատասխանաբար 5 հազար և 3 հազար ֆունտ: