08/10/2015 17:17
Արթուր Աբրահամը, Ռուբեն Մաթևոսյանը, Երվանդ Երզնկյանն ու Ռաիսա Մկրտչյանը արժանացան«Երևանի պատվավոր քաղաքացի» կոչման
Երևանի ավագանին այսօրվա արտահերթ նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի հանրային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանին, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամին, երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին, երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին որոշումների նախագծերին:
Երևանի քաղաքապետարանից տեղեկանում ենք, որ Երևանի ավագանին քննարկել և հավանություն է տվել հայ ժամանակակից գրող, բանաստեղծ, թատերագիր Վահրամ Սահակյանին, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ժուռնալիստների միության անդամ Զառա Արամյանին, երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանին և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Բերջ Քարազյանին անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ օտարելու վերաբերյալ որոշումների նախագծերին: