08/10/2015 09:55
Դերասան Վարդան Պետրոսյանի գույքի վրա կալանք է դրվել
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի գույքի վրա կալանք է դրվել։
Այս մասին երեկ ի պատասխան «Հայկական ժամանակի» հարցին ասել է Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը՝ հավելելով, որ դատավորը բավարարել է քաղաքացիական հայց ներկայացրած Հակոբյանների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ։
Թերթի հարցին, թե բողոք ներկայացնելո՞ւ են դատարանի որոշման դեմ, նա պատասխանել է, որ իմաստ չունի. «Վարդան Պետրոսյանը ըստ էության գույք էլ չունի ՀՀ տարածքում, դա մեկ տուն է, որի վրա արգելք կդնեն, թե ոչ՝ որևէ բան չի փոխում»։