08/10/2015 13:23
66 մլն դրամ կհատկացվի հակառակորդի հրետակոծության հետևանքով տուժած Տավուշի մարզին
Կառավարության որոշմամբ՝ 66 մլն դրամ կհատկացվի սահմանամերձ Տավուշի մարզին: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ այս կապակցությամբ կա Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականը, գումարը կհատկացվի հնարավորինս սեղմ ժամկետներում:
Հիշեցնենք, որ սեպտեմբեր ամսվա ընթացքում Ադրբեջանի կողմից սահմանամերձ տարածքների հրետակոծության հետևանքով տուժել և վնասներ են կրել Տավուշի մարզի 17 սահմանամերձ համայնք` Սևքարը, Ներքին Ծաղկավանը, Բերքաբերը, Վազաշենը, Այգեհովիտը, Ոկեպարը, Ոսկեվանը, Բարեկամավանը, Բաղանիսը, Կոթին, Բերդավանը, Դովեղը, Չինարին, Մովսեսը, Ներքին Կարմիրաղբյուրը, Պառավաքարը:
ՀՀ Տավուշի մարզպետի որոշմամբ ստեղծված մասնագիտական փորձագիտական հանձնաժողովների ուսումնասիրություններով ու հաշվարկներով հրետակոծության հետևանքով տուժել է 586 տնտեսություն: Վնասվել են անշարժ ու շարժական գույք, խոշոր եղջերավոր անասուններ:
Հրետակոծության հետևանքով մի շարք գյուղերում վնասվել է նաև համայնքային գույքը, տուժել են մշակույթի տներ, մանկապարտեզներ: