09/10/2015 17:17
Եկեղեցին մարդու օրգանների փոխպատվաստմանը դեմ չէ. Արա Բաբլոյան
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ-ն այսօր «Մարդուն օրգաններ և հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» թեմայով խորհրդարանական լսումներ էր հրավիրել:
Քննարկման ընթացքում հարց հնչեցվեց, թե արդյոք Հայ առաքելական եկեղեցին կողմ է, որ մահացած մարդուց օրգաններ վերցնեն և փոխպատվաստում իրականացնեն։
ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արա Բաբլոյանը վստահեցրեց, թե այո:
«Հայ առաքելական եկեղեցու մոտեցումն այս խնդրի վերաբերյալ դրական է: Եկեղեցին ողջունում է այս մոտեցումը և ունենք դրական մոտեցում թե՛ Գարեգին Առաջինի օրոք, թե ներկայիս Վեհափառի օրոք: Մենք նաև մի կոնֆերանս ենք հրավիրել, որտեղ հնչել են այս գաղափարները, որ եկեղեցին համաձայնություն ունի այս առումով»,-ասաց նա: