09/10/2015 14:38
Գագիկ Հարությունյան. Եթե հանրաքվեն արդար չանցնի, սահմանադրական բարեփոխումներն անիմաստ կդառնան
Եթե օրենքը չպահպանվի, ամեն ինչ կլինի ավելորդ, սահմանադրական փոփոխություններն էլ՝ անիմաստ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն՝ ընդգծելով, որ եթե սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն չանցնի օրենքի ոգուն համապատասխան, ապա ամբողջ գործընթացն անիմաստ կդառնա:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Ընտրական օրենսգիրքը չի փոփոխվել, այդ դեպքում ինչպե՞ս կարող է հանրաքվեն արդար անցնել, Գագիկ Հարությունյանը պատասխանեց. «Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին կխնդրեի հարցնել քաղաքական գործընթացների պատասխանատուներից»: