09/10/2015 09:55
ԴԱՀԿ-ն բացի անշարժ գույքից, աճուրդի է հանում նաև մանկական տակդիրներ
«Ժողովուրդին» հայտնի է դարձել, որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանում ոչ միայն բնակարաններ, առանձնատներ, հողատարածքներ և արտադրամասեր, այլև մանկական տակդիրներ (փամփերս)։
ԴԱՀԿ-ից կարելի է ձեռք բերել տարբեր համարների և գների մանկական տակդիրներ։ Օրինակ՝ մեկ ամբողջական լոտով աճուրդի է հանված 35 փաթեթ 2-րդ համարի մանկական տակդիր՝ 107 հազար դրամ արժեքով։
Նշենք, որ մանկական տակդիրներն ունենում են պահպանման ժամկետ՝ 3 տարի արտադրման օրվանից։ ԴԱՀԿ-ի կողմից աճուրդի հանված տակդիրները նախորդ տարվա արտադության են։