Հայաստանը մեր կազմակերպությունում դինամիկ անդամ է և նրա ձայնը լսելի է բոլորի համար. Միկայել Ժանին

09/10/2015 12:57

Հայաստանը մեր կազմակերպությունում դինամիկ անդամ է և նրա ձայնը լսելի է բոլորի համար. Միկայել Ժանին


Ապագայի Ֆրանկոֆոնիան պետք է լինի լավատես, ստեղծագործ, պատրաստ մրցակցելու, դիմագրավելու ճգնաժամերին ու բոլոր տեսակի մարտահրավերներին, որոնք ծառացած են ողջ միջազգային հանրության առջև: Այս մասին «Արմենպրեսի» հետ բացառիկ հարցազրույցում  հայտարարեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության  գլխավոր քարտուղար Միկայել Ժանինը: Նա խոսել է Ֆրանկոֆոնիայի ծրագրերի, նոր մարտահրավերների և Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի մասին:

- Գրեթե մեկ տարի է, ինչ Դուք ընտրվել եք Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այդ ընթացքում Դուք ակտիվ գործունեություն եք ծավալել: Ինչպե՞ս եք տեսնում Ֆրանկոֆոնիայի ապագան: Ո՞ր ծրագրերին եք մեծ կարևորություն տալիս և որո՞նք եք պատրաստվում կյանքի կոչել:

- Դակարի գագաթնաժողովում պետությունների և կառավարությունների ղեկավարները մեզ ներկայացրին պարզ և հստակ ճանապարհային քարտեզ: Նրանք ցանկանում են, որ Ֆրանկոֆոնիան հետևողականորեն ներգրավվի նաև տնտեսական հարցերում, ինչպես նաև, որ իր գործունեության մեջ ավելի ակտիվորեն ներառի կանանց և երիտասարդներին: Այդ ճանապարհային քարտեզը մեզ առաջնորդում է գործել համաշխարհային հրատապ խնդիրներին համապատասխան և հետևել անդամ երկրների անցուդարձին: Այն մեզ հորդորում է նաև լինել առավել նախաձեռնող, լինել ստեղծագործ՝ ռազմավարությունը հարմարեցնելով կոնկրետ տարածաշրջանին: Այս սկզբունքներով է, որ ես առաջնորդվում եմ պաշտոնս ստանձնելուց ի վեր: Ես ուզում եմ տեսնել մի «Ֆրանկոֆոնիա», որն ընկալելի կլինի ու թույլ կտա ֆրանկոֆոն երկրների քաղաքացիներին կազմակերպության գործողություններում ու խոսքերում տեսնել հենց իրենց:

Ֆրանկոֆոնիան պետք է լինի օրինակելի, ինչպես քաղաքական առումով, այնպես էլ ժողովրդավարական տեսանկյունից: Այն պետք է խրախուսի երկխոսությունը և համակեցությունը: Այս ամենը պետք է ներառի հստակ առաջարկներ և գործողություններ՝ կապված ներկայիս համաշխարհային տնտեսական իրավիճակի և անվտանգության ապահովման հետ: Գործելով հանուն աշխատատեղերի ստեղծման և տնտեսության մեջ կանանց ու երիտասարդների ներգրավման, ներառական և որակյալ կրթության ապահովման, ձգտելով նպաստել փոքր ձեռնարկությունների հիմնադրմանը և հեռանկարային զարգացմանը՝ մենք կարևորագույն դեր ենք ստանձնում առավել արդար աշխարհի կառուցման գործում: Հիմնվելով լեզվական, մշակութային, քաղաքական, դիվանագիտական և տնտեսական այն հիմքերի վրա, որոնք ստեղծվել են իմ նախորդների կողմից` ես ցանկանում եմ կառուցել ժողովուրդների և լուծումների Ֆրանկոֆոնիա՝ լավատես, ստեղծագործ, պատրաստ մրցակցելու, պատրաստ դիմագրավելու ճգնաժամերին ու բոլոր տեսակի մարտահրավերներին, որոնք ծառացած են ողջ միջազգային հանրության առջև:

- Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն իր ներկայիս կառուցվածքով համապատասխանու՞մ է արդյոք  այն մարտահրավերներին, որոնց բախվում է Ֆրանկոֆոնիան: Նախատեսու՞մ եք արդյոք որոշակի փոփոխություններ մտցնել կազմակերպության կառավարման համակարգում:

-Ֆրանկոֆոնիայի  միջազգային կազմակերպությունը հանդիսանում է ժամանակակից կառույց, որն ունի արդիական և նորարարական ծրագիր: Տարիներ ի վեր Ֆրանկոֆոնիայի  միջազգային կազմակերպությունը, Խորհրդարանական վեհաժողովը և նրա գործընկերները ներդնում են իրենց ջանքերը կազմակերպության արդիականացման համար: Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի համակարգ, որը կնպաստի արդյունքների կենտրոնացված վերահսկմանը, մեր իրականացրած ծրագրերի հիման վրա կատարվող գնահատմանը, համատեղ աշխատանքին և շեշտը կդնի ապակենտրոնացման վրա՝ հօգուտ տարածաշրջանային զարգացմանը:
Այս տարվա հունվարին, երբ ես նոր էի մուտք գործել Ֆրանկոֆոնիայի  միջազգային կազմակերպություն, տպավորված էի թիմի որակով, մոտիվացիայով և իրականացրած ծրագրերով: Վերջին գագաթնաժողովի ընթացքում մենք ընդունեցինք նոր քառամյա ռազմավարություն: Պետությունների ղեկավարների ընդունած հռչակագրով մենք արդեն ունենք ճանապարհային քարտեզի ուրվագիծը: Ես ծրագրում եմ այն հաջողությամբ իրականացնել: Նույն կերպ, ժողովուրդների և լուծումների Ֆրանկոֆոնիան զարգացնելու նպատակով ես կցանկանայի վերանայել քաղաքացիական հասարակության, երիտասարդների և հատկապես միջազգային հասարակական կազմակերպությունների հետ մեր երկխոսության և համագործակցության ձևերը: Ֆրանկոֆոնիայի  միջազգային կազմակերպության ու հասարակական կազմակերպությունների միջև աշխատանքը ներկայումս ընթացքի մեջ է:      
 
- Ո՞ր ոլորտներում է Ֆրանկոֆոնիան համագործակցում այլ միջազգային կազմակերպությունների հետ:

- Այն մոտեցումը, որով գործում է մեր կազմակերպությունն իր ինստիտուցիոնալ գործընկերների համեմատ, փոխլրացումն է: Ֆրանկոֆոնիան գործում է այնտեղ, որտեղ, ի համեմատ այլ կազմակերպությունների, ունի ավելացված արժեք: Ընդհանուր առմամբ, մենք սովորաբար  գործընկեր կազմակերպությունների հետ միասին խորհրդակցում ենք և գործում ենք խելամտորեն, որպեսզի առավելագույնի հասցնենք մեր գործողությունների արդյունքները: Մենք միջազգային կազմակերպությունների մեծամասնության հետ գործակցում և համագործակցում ենք մեր չորս ռազմավարական առաքելությունների ոլոր ներում՝ Ֆրանսերեն լեզու, Խաղաղություն և ժողովրդավարություն, Կրթություն և Տնտեսություն: Մենք ունենք շատ ինտենսիվ համագործակցության ցանց, մենք ապավինում ենք ինչպես մեծ թվով ինստիտուցիոնալ, այնպես էլ մասնագիտական ցանցերին, որոնք և ստեղծում են մեր հարստությունը և դարձնում են Ֆրանկոֆոնիան աշխարհի ամենաբաց կազմակերպություններից մեկը:                                                         

- Ո՞րն է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը երկրների միջև համագործակցության ամրապնդման և զարգացման գործում:

-Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն ունի հինգ մայրցամաքներից 80 երկրների և կառավարությունների բարձրաստիճան պաշտոնյաներին և ներկայացուցիչներին մեկ սեղանի շուրջ հավաքելու կարողություն և այդ հնարավորության առավելություն: Եվ հենց այս բազմազանությունն է մեր հարստությունը, որը հանդիսանում է մեր կազմակերպության հաղթաթուղթը: Մեր կառույցի ներքո մենք միավորում ենք Մեծ ութնյակի անդամ հանդիսացող արդյունաբերական մեծ երկրների, ինչպիսին են Ֆրանսիան և Կանադան, բայց նաև երկրների, որոնք վերջերս են անդամակցել Եվրոպական միությանը, ինչպես նաև այսպես ասած տնտեսապես ոչ այդքան զարգացած երկրների: Ընդհանուր լեզվից այն կողմ ֆրանկոֆոն երկրները կիսում են նույն աշխարհայացքը, նույն արժեքները: Այնուամենայնիվ, մենք գիտակցում ենք, որ այս առատ բազմազանության կողքին գոյություն ունեն խռովարար անհավասարություններ` տնտեսական, կրթական, սանիտարական, թվային, շրջակա միջավայրի գժտություններ, որոնք ավելի են լրջանում անգամ գլոբալիզացիայի ազդեցության հետևանքով: Այս դժվար իրականությունն այստեղ է, որպեսզի հիշեցնի Ֆրանկոֆոնիային իր համերաշխության պարտականության մասին, որը հանդիսանում է մեր բազմակողմանի համագործակցության գործողությունների գլխավոր գիծը կրթության, տնտեսության երկարատև զարգացման, ինչպես նաև մեր քաղաքական և դիվանագիտական միջամտությունների ոլորտում` ծառայելով ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և խաղաղությանը: Համերաշխությունն, այսպիսով, մեր գործունեության կիզակետում է: Խոսքը չի գնում միայն հյուսիս-հարավ համերաշխության վերաբերյալ, այլ վերաբերում է հարավային երկրների միջև համագործակցությանը, ինչպես նաև կամ զարգացող երկրներին:

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի դերակատարությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում:

-Հայաստանը մեր կազմակերպության կազմում շատ դինամիկ անդամ է և նրա ձայնը լսելի է բոլորի համար: Այն հատկապես ակտիվ է 2015թ. հիշատակի տարում, որը մեզ բոլորիս պարտավորեցնում է հիշողության նկատմամբ աշխատանք կատարել, որի նկատմամբ ես հատկապես զգայուն եմ և ուշադիր: Դեռ ավելին, Հայաստանը որդեգրել է ֆրանսերեն լեզվի պաշտպանության և առաջխաղացման, մշակութային արտահայտման ձևերի բազմազանության և համակեցության նպատակները: Ես գիտեմ, թե ինչքան է Հայաստանը արժևորում այս նախարարական համաժողովի անցկացումը, որը Ֆրանկոֆոնիայում Հայաստանի աճող ներգրավվածության նշանն է: Ես ուրախ եմ, որ Հայաստան եմ ժամանելու՝  տարածելու այս առաջնային ուղերձները:

Հարցազրույցի շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:49 «Ուղղված է թուրք-ադրբեջանական տանդեմին, որ տեսեք՝ ես հավատարիմ եմ իմ տված խոստմանը, Արցախի հարցը փակ է»․ Դավիթ Գալստյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին Այսօր, 19:33 Մենք իրար ավելի լավ ենք հասկանում, ընդհանուր մենթալիտետը դեռ պահպանվում է․ ԱՊՀ գլխավոր քարտուղարը՝ կառույցի անդամ երկրներին Այսօր, 19:21 Երևանի հասարակական տրանսպորտի վրա քաղբանտարկյալների լուսանկարներն են Այսօր, 19:07 Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ընտրել Այսօր, 18:56 Փաշինյանը կարևորում է Ամերիկյան համալսարանի դերը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում Այսօր, 18:44 Որսագողություն Արագածոտնում․ տափաստանային արտույտի միգրացիայի ժամանակ 26 թռչուն են սպանել Այսօր, 18:31 Ամուրի շրջանում միգրանտներին կարգելեն աշխատել տրանսպորտային փոխադրման ոլորտում․ կակտիվանան անօրինական միգրանտներին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները Այսօր, 18:18 «Զինծառայողն ինքնասպանությունը գործել է համածառայակիցների կողմից իր նկատմամբ ոչ կանոնադրական հարաբերություններին բնորոշ վարքագծի դրսևորման պատճառով»․ ՔԿ-ն ավարտել է քրեական վարույթի նախաքննությունը Այսօր, 18:03 Ավագ Ուրբաթ․ Բագրատ Սրբազանը Խաչելության կարգ է կատարում (Տեսանյութ) Այսօր, 17:53 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներին Այսօր, 17:40 Նարեկ Մանթաշյանին հրավիրել են ՔԿ և նոր մեղադրանք առաջադրել Այսօր, 17:27 ԵՄ-ի հետ առանց վիզայի մուտքի ռեժիմի սահմանումը տնտեսական ու անվտանգային խնդիրներ կառաջացնի Հայաստանի համար․ ՌԴ ԱԳՆ Այսօր, 17:16 Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի Արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարար Այսօր, 17:04 Սամարայում օպերատիվ միջոցառումներ են․ Հայտնաբերում ու հաշվառում են ՌԴ քաղաքացիություն ստացած նախկին միգրանտներին, որոնք մինչ այս խուսափել են զինվորական հաշվառումից Այսօր, 16:51 Եղեգնաձորում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը. ՔԿ Այսօր, 16:46 Միութենական պետությանը Հայաստանի անդամակցության հարցը երբեք չի քննարկվել. ՌԴ դեսպան Այսօր, 16:37 ՊԵԿ-ը կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք է բացահայտել (Տեսանյութ) Այսօր, 16:27 Երևանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ՝ հավատալով շուկա մուտք գործելու վերաբերյալ ԵՄ խոստումներին. Ռուսաստանի ԱԳՆ Այսօր, 16:23 102-րդ ռազմաբազայի և ՌԴ սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Այսօր, 16:13 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Այսօր, 16:04 Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյան Այսօր, 15:53 Հայ-ռուսական հարաբերությունները դառնում են ավելի լայն հակամարտության օբյեկտ. սա շատ վտանգավոր է. Սերգեյ Կոպիրկին Այսօր, 15:51 Հայաստանի եվրաինտեգրման թեմայով Ազգային ժողովում լսումներ է հրավիրվել Այսօր, 15:48 Արագածոտնի մարզում 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված Այսօր, 15:41 «ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Այսօր, 15:36 Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում Այսօր, 15:27 Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «ՀայՓոստ» ազգային օպերատորի զարգացման ռազմավարության նախագիծը Այսօր, 15:19 Եթե իմանամ՝ դատավորների նկատմամբ ճնշումներ կան՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալուն ուղղված ամեն ինչ անելու եմ, չկասկածեք. դատավոր Հարությունյան Այսօր, 15:07 Լինել պինդ, հավատալ սեփական ուժերին ու արդարադատությանը. դատավոր Բախշիյանի կոչը՝ ճնշումների ենթարկվող դատավորներին Այսօր, 15:04 Ադրբեջանը երբեք չի ասել և չի էլ ասելու, որ Արցախի բնակչությունն իրավունք չունի վերադառնալու իրենց երկիր. Արա Ղազարյան (Տեսանյութ) Այսօր, 14:53 ՊՆ-ում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր Այսօր, 14:51 Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Այսօր, 14:47 Իմ դիմումի հիման վրա ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության կապակցությամբ. Թովմասյան Այսօր, 14:39 Նարեկ Սամսոնյանի նամակը չկարողացան հանձնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին. այն պետք է ուղարկվի էլեկտրոնային եղանակով (Տեսանյութ) Այսօր, 14:27 Ինչու է չեղարկվել Ադրբեջանում ապօրինաբար պահվող անձանց հարցազրույցի հրապարակումը (Տեսանյութ) Այսօր, 14:11 ԲԴԽ անդամը վստահեցնում է՝ իր նկատմամբ ճնշումներ չկան. մի քանի անգամ եղել է, որ որոշումներին դեմ է քվեարկել Այսօր, 14:05 «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենն ազատվել է աշխատանքից. ԲՏԱՆ-ից պատճառների մասին չեն խոսում Այսօր, 13:56 ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները Այսօր, 13:49 Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան (Տեսանյութ) Այսօր, 13:42 Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում Այսօր, 13:32 Մինչ այս պահը Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել շուրջ 210 գերիների. 23-ը շարունակում են մնալ Բաքվում. Իրավապաշտպան (Տեսանյութ) Այսօր, 13:25 «BMW»-ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում Այսօր, 13:12 Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է Այսօր, 13:10 Չեմ ուզում վախեցնել, բայց պատերազմն իրական է, մենք ապրում ենք նախապատերազմական փուլում. Լեհաստանի վարչապետ Այսօր, 13:03 Հռոմի պապն Ավագ հինգշաբթի առաջին անգամ լվացել է 12 բանտարկյալ կանանց ոտքերը․ Լուսանկարներ Այսօր, 12:51 Հոր նկատմամբ բռնություն է գործադրել, հարևան կանանցից մեկին սպանել. 40-ամյա տղամարդուն տեղափոխել են հոգեբուժարան Այսօր, 12:49 46-ամյա Արտակ Մ.-ն հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Այսօր, 12:45 Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը խոսել է ՀՀ Աժ նախագահի հետ հանդիպման մասին Այսօր, 12:39 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Այսօր, 12:35 ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից. այլ տվյալներ էլ են շրջանառվում՝ մինչև 15 հազար. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ) Այսօր, 12:30 Թիմակիցների կողմից պահանջ կար, որ Մարությանի գլխավորությամբ նոր ուժ ստեղծվի. Կուբաթյանը՝ կուսակցության ստեղծման պահանջի, ծրագրի մասին Այսօր, 12:20 Կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրին ևս 11 բանկ է միացել Այսօր, 12:13 Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Այսօր, 12:05 Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Այսօր, 12:01 «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը». Հակոբ Ղազանչյան (Տեսանյութ) Այսօր, 11:55 Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Այսօր, 11:51 Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում Այսօր, 11:37 Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ «iPhone» Այսօր, 11:28 «Հիմա էլ Փաշինյանն է ընկել հայրենասերների հետևից». գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրել է իր տունը խուզարկելու մասին Այսօր, 11:21 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան Այսօր, 11:16 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Այսօր, 11:13 Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու ԱԺԲ մյուս անդամների բնակարանները Այսօր, 11:09 Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում. Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 11:00 Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու Այսօր, 10:58 Մութ ամպեր՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխին. «Կապիտալ պլյուս» ՍՊԸ տնօրենը նրա դեմ հաղորդում է ներկայացրել Այսօր, 10:54 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այսօր, 10:41 ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Այսօր, 10:37 «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Այսօր, 10:33 Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Այսօր, 10:29 Տեսնում ենք Աստծո անսահման սերը մարդկանց նկատմամբ. մեր հոգին էլ պետք է նորոգվի. Ավագ ուրբաթ Այսօր, 10:19 Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 10:14 Հայաստանի կառավարության նիստում «մարդ է վատացել» և «ուշաթափվել»՝ Արցախի նախագահի հայտարարությունից. Պատգամավոր Այսօր, 10:03 «Նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր»․ դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ Այսօր, 09:54 «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները Այսօր, 09:50 «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Պաշտոնյային ոչ հարիր պահվածքն ազդելու է պատվավոր հյուպատոսների գործունեության վրա Այսօր, 09:45 «Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա առաջիկայում տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում Այսօր, 09:42 «Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար Այսօր, 09:40 «Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է 28/03/2024 23:16 Սուրբ Գայանե վանքում կատարվեց Խավարման կարգը ՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը 28/03/2024 23:02 Կորեայի հետ համագործակցության հեռանկարներն են քննարկել ԱԳՆ-ում 28/03/2024 22:45 Ավինյանը տեսակապ է հաստատել Լոնդոնի հետ․ Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցն են քննարկել 28/03/2024 22:35 «Կա ճանապարհի մի կտոր, որը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել»․ Ալեն Սիմոնյանը նույնպես քարտեզ ցուցադրեց ու պնդեց՝ Տավուշում ինչ անում են, «մեզ է պետք» 28/03/2024 22:21 Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան 28/03/2024 22:14 Մայր Աթոռում՝ Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը 28/03/2024 22:01 Հայմորիտը երեխաների մոտ․ Բուժման մեթոդներ 28/03/2024 21:45 Կատարված իրավախախտման շրջանակում գոյացած պարտավորությունը որ դեպքում կհամարվի ամբողջությամբ կատարված․ պարզաբանում են ՆԳՆ-ից 28/03/2024 21:30 Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան 28/03/2024 21:14 Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Ալիևի պահանջները․ այսօրվա հայտարարությունը շատ վտանգավոր է՝ ներազգային պառակտիչ բնույթ ունեցող․ Գեղամ Մանուկյան 28/03/2024 20:59 Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո 28/03/2024 20:46 Պուտինին հրավիրել են Վիետնամ 28/03/2024 20:33 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ 28/03/2024 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ 28/03/2024 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 28/03/2024 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ 28/03/2024 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել 28/03/2024 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը