09/10/2015 16:29
Նոբելյան խաղաղության մրցանակը ստացավ Թունիսում ազգային երկխոսության «քառյակը»
Հայտնի է այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակակրի անունը: Այս մասին գրում է gazeta.ru-ն:
Մրցանակը շնորհվել է Թունիսում ազգային երկխոսության «քառյակին»: Հաղթողների անունները հայտարարել է Նորվեգական նոբելյան կոմիտեի նախագահ Կուլման Ֆիվեն:
Հաղթող «Քառյակը» ձևավորվել է 2013 թվականին՝ Թունիսի համար կարևորագույն պահի: 2011-ին Թունիսում սկսվել էր համազգային դժգոհության ալիք, որը հետագայում հանգեցրել էր հեղափոխության, երկրում անկայունության ու Թունիսի նախագահ Զին էլ Աբիդին Բեն Ալիի հրաժարականին:
Նշենք, որ այս տարի Խաղաղության մրցանակին հավակնորդների թվում էին նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի ու Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆին: