09/10/2015 13:08
Վահրամ Բաղդասարյանի թեթև ձեռքով նոր տոն կավելանա տոնացույցում
Սահմանադրության հիմնական օրը կմնա նույնը` հուլիսի 5-ին, իսկ ևս մեկ օր էլ կնշենք սահմանադրական բարեփոխումների օրը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ այսպիսով նոր տոն ավելացնելով մեր տոնացույցում:
Նա վստահություն հայտնեց, որ հանրաքվեն կանցկացվի ամենաբարձր մակարդակով և վստահ է, որ ժողովուրդը այո կասի նոր Սահմանադրությանը: Բայց եթե հանկարծ հանրաքվեում նոր Սահմանադրությանը ժողովուրդը ոչ ասի, ապա իր խոսքով` ոչ մի տրագիկ բան դրանում չկա, ունենք գործող Սահմանադրություն, կշարունակենք դրանով:
Հիշեցնենք, հանրաքվեի օրը հայտնի է` դեկտեմբերի 6-ը ու, թերևս, Վ,Բաղդասարյանի թեթև ձեռքով նոր տոնը` Սահմանադրական բարեփոխումների օրը ենթադրելի է կնշվի հենց այդ օրը: