09/10/2015 13:17
Վանաձորի զորամասերից մեկում ժամկետային զինծառայողը քացախ է խմել
Նախօրեին Վանաձորի զորամասերից մեկում թունավորման դեպք է գրանցվել: 19-ամյա ժամնկետային զինծառայող Վահան Մովսիսյանը սննդային թունավորման ախտանիշներով տեղափոխվել է տեղի բժշկական կենտրոն:
Այս տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեցին Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Բժշկական կենտրոնում պարզվել է, որ զինվորի թունավորման պատճառը մեծ քանակով քացախաթթուն է:
Վանաձոր ԲԿ-ից Վահան Մովսիսյանը տեղափոխվել է Արարատի զինհոսպիտալ:
ՊՆ լրատվական ծառայության հաղորդմամբ՝ նրա վիճակը կայունացել է և գնահատվում է բավարար:
Դեպքի մանրամասները պարզելու համար ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:
Դեռևս հայտնի չէ՝ արդյոք կատարվածն ինքնասպանության փորձ, թե պատահականություն է: