09/10/2015 18:56
Երևանում կանցկացվի աշխարհահռչակ Վիտալի Ֆրիդմանի վարպետության դասը
Հոկտեմբերի 11-ին Երևանում տեղի կունենա «ՅուԻքս Երևան» վարպետության դասընթացը, որը կանցկացնի «Սմեշինգ» աշխարհահռչակ ինտերնետ ամսագրի համահիմնադիր Վիտալի Ֆրիդմանը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ավելի քան 150 մասնագետներ՝ դիզայներներ, ծրագրավորողներ, ճարտարագետներ, ՅուԻքս դիզայներներ և սոցիալական ցանցերի ակտիվիստներ, հնարավորություն կունենան մասնակցելու «ՅուԻքս Երևան» վարպետության դասընթացին:
Մասնակիցները հնարավորություն կունենան նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել, կիսվել սեփական փորձով, քննարկել համցանցային տեխնոլոգիաներ և կիրառական խնդիրներ:
Մանրամասն ինֆորմացիա կարող եք ստանալ www.uxyerevan.am կայքից: