09/10/2015 10:54
Շղթայական ավտովթար՝ Թբիլիսյան խճուղում
Երեկ՝ ժամը 23.13-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ Էթնա ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՏԿԱԻՆ կայքից տեղեկանում ենք, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW» մակնիշի (վարորդ՝ Ա. Ս., ծնվ. 1990 թ.) բախվել է կայանած «Mercedes-Benz C 200» մակնիշի (վարորդ՝ Գ. Մ., ծնվ. 1960թ.), «Chevrolet Aveo» մակնիշի (վարորդ՝ Հ. Ն., ծնվ. 1969թ.) և «Opel Astra» մակնիշի (վարորդ՝ Ա. Հ., ծնվ. 1976 թ.) ավտոմեքենաներին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Գ. Մ.-ն և Ա. Ս.-ն տեղափոխվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և փակել «Mercedes-Benz C 200» մակնիշի ավտոմեքենայի գազի փականը, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: