09/10/2015 16:40
Կոտայքի մարզպետարանի վարչության պետին ազատել են պաշտոնից. Պետգնումների չարաշահումների հետքերով
ՀՀ Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքը տեղեկանում է, որ մարզպետ Կարապետ Գուլոյանը զբաղեցրած պաշտոնից հեռացրել է մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արշավիր Խաչատրյանին:
Aysor.am-ի տեղեկություններով, Խաչատրյանի պաշտոննկությունը պայմանավորված է նրանով, որ օրերս «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սուր անկյուն» հաղորդումն անդրադարձել էր մարզային և համայնքային պաշտոնյաների մասնակցությանը պետգնումներին, գործընթացում առկա մեքենայություններին ու չարաշահումներին, որի շրջանակում ներկայացվել էր նաև ՀՀ Կոտայքի մարզպետարանի կողմից իրականացված պետգնումներն ու դրանում մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի հետ առնչվող անհատ ձեռնարկության օրինակը: