09/10/2015 13:44
Հանրապետությունում վաղվանից տեղումները կդադարեն
Հանարապետության ողջ տարածքում վաղվանից տեղումները կդադարեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Հանրապետությունը հոկտեմբերի 1-ից գտնվում է ցիկլոնի ազդեցության ներքո, ինչի հետևանքով էլ անձրևներ են: Վաղը՝ օրվա երկրորդ կեսից, ցիկլոնը կտեղափոխվի դեպի արևելք ու հանրապետությունում կդիտվի տեղումների դադար, եղանակի պարզեցում»,- ասաց նա։
Հոկտեմբերի առաջին տասնօրյակում, նրա խոսքով, անձրևներն ուղեկցվել են ամպրոպով, ինչը բնորոշ չէ հոկտեմբերին, սովորաբար այն բնորոշ է մայիսին։
«Արտառոց էր նաև այն, որ բացի ամպրոպներից, դիտվել է 2 սմ տրամագծով կարկուտ՝ Ուրցաձորում ու Արարատի մարզի մի շարք համայնքներում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ կարկուտը ևս արտառոց է հոկտեմբերի համար։