09/10/2015 10:42
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով
Հոկտեմբերի 9-ին, 10-ի գիշերը, ինչպես նաև 13-ի երեկոյան ժամերին Հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հոկտեմբերի 10-ի օրվա երկրորդ կեսին, 11-12-ին, 13-ի գիշերը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-ին, 11-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 10-12-ին աստիճանաբար նույնքանով կբարձրանա:
Երևանում ևս սպասվում է անձրևային եղանակ:
Հոկտեմբերի 9-ին, 10-ի գիշերը, 13-ի երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում` 16-18 մ/վրկ:Հոկտեմբերի 10-ի օրվա երկրորդ կեսին, 11-12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: