Նալբանդյան. ԼՂ հակամարտությունը Ֆրանկոֆոնիայի ուշադրության կենտրոնում է

09/10/2015 11:26

Նալբանդյան. ԼՂ հակամարտությունը Ֆրանկոֆոնիայի ուշադրության կենտրոնում է


ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Երևանում հոկտեմբերի 10-11-ը կայանալիք նախարարական համաժողովին ընդառաջ բացառիկ հարցազրույց է տվել «Արմենպրես»-ին՝ անդրադառնալով Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջև հարաբերություններին, համաժողովից ունեցած ակնկալիքներին, ինչպես նաև ֆրանկոֆոն երկրների դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ:

-Կասե՞ք խնդրեմ եմ, որոնք են Հայաստանի և  Ֆրանկոֆոնիայի միջև մերձեցման հիմքերը։

-Նախևառաջ, առկա է ֆրանսիական մշակույթի և լեզվի հետ կապվածությունը, որն, անշուշտ, իր ազդեցությունն է ունեցել Ֆրանկոֆոնիայի մեր ընկալման վրա: Առկա է նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև պատմականորեն միահյուսված ամուր կապ և խորը բարեկամության զգացում, որը մերձեցնում է երկու ժողովուրդներին: Պատահական չէ, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները բնութագրվում են որպես առանձնաշնորհյալ:

Հայ հասարակության մեջ լայն տարածում ունեցող ֆրանկոֆիլիան ուղեկցվում է ֆրանսիական մշակույթի նկատմամբ հատուկ վերաբերմունքով, որն էլ հանդիսանում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի զարգացման հիմքը: Դրան հավասարապես նպաստում է նաև այն սերտ կապերի գոյությունը, որոնք առկա են Հայաստանի և այնպիսի երկրների միջև, ինչպիսիք են Կանադան, Բելգիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Եգիպտոսը և շատ այլ երկրներ: Այդ բոլոր դրդապատճառները հիմք են հանդիսացել Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի մերձեցման համար:

Վերջին երկու տասնամյակների ընթացքում մենք ականատես եղանք  Ֆրանկոֆոնիայում տեղի ունեցած վերափոխումներին՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ստեղծմանը, 1998թ.-ին պրն Բուտրոս Ղալիի ընտրությանը՝ որպես կազմակերպության առաջին գլխավոր քարտուղար։ Այդ վերափոխումները խոսում էին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության` համաշխարհային բեմահարթակում ակտիվ դերակատար հանդես գալու պատրաստակամության մասին: 2000թ. Մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ Բամակոյի հռչակագրի ընդունումով Ֆրանկոֆոնիան արտահայտեց իր կամքը` համամարդկային նշանակություն ունեցող ուղերձով հանդես գալու վերաբերյալ:

Ֆրանկոֆոնիան համերաշխության և համագործակցության կազմակերպություն է, որի շրջանակներում անդամ-պետությունները և կառավարությունները հավասար հիմունքերով կարող են զարգացնել իրենց  հարաբերությունները տնտեսական, քաղաքական, մշակութային և առևտրի ոլորտներում: Ֆրանկոֆոնիան շարունակում է իր ընդլայնումը նաև այն երկրների հաշվին, որտեղ ֆրանսերենը թեև պետական լեզու չի հանդիսանում, սակայն մշակութային և լեզվական բազմազանությունը դասվում է առաջնահերթությունների շարքում։

-Ո՞րն է Ձեր անձնական ներդրումն այդ Հայաստան - Ֆրանկոֆոնիա հարաբերությունների զագացման գործում։

-1999 թվականից սկսած, զբաղեցնելով Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնը, քայլեր եմ ձեռնարկել Ֆրանկոֆոնիայում Հայաստանի ներգարվվածությունը խթանելու ուղղությամբ: 2004թ. Ուագադուգուի գագաթնաժողովում Հայաստանը նախ ստացավ դիտորդ-երկրի կարգավիճակ: Հայաստանի կրթական համակարգում ֆրանսերեն լեզվի ամրապնդման և Հայաստանում ֆրանկոֆոն կյանքի խթանման ուղղությամբ ձեռնարկված քայլերը նպաստեցին, որ 2008 թ.-ի Քվեբեկի (Կանադա) գագաթնաժողովի ժամանակ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ասոցացված անդամի կարգավիճակ ստանա: 2008 թ.-ին ստանձնելով Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը՝ արդեն նախարարի կարգավիճակով, մասնակցեցի Ֆրանկոֆոնիայի այդ գագաթնաժողովին:

- Այդ ժամանակից ի վեր որո՞նք են Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջև հարաբերություններում կարևորագույն իրադարձությունները։

-Ֆրանկոֆոնիայում մեր ներգրավման գործընթացը շարունակվեց. և ես ուրախ եմ, որ ներկայում Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ է։ 2012թ. Կինշասայի գագաթնաժողովի ժամանակ Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ, որով հաջողությամբ պսակվեց հանուն  Ֆրանկոֆոնիայի և նրա հիմնարար արժեքների և նպատակների՝ մեր նախաձեռնած գործընթացը։

Հարյուրավոր մշակութային և կրթական  միջոցառումներով ուղեկցվող Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում արդեն մի քանի տարի շարունակ հանդիսանում են հայկական մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից մեկը: Միայն 2015 թ.-ին դրան նվիրված շուրջ 450 միջոցառումներ են կազմակերպվել Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

2012 թ. Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջև ստորագրված ֆրանսերեն լեզվի վերաբերյալ համագործակցության համաձայնագիրն ուղղված է ֆրանսերեն լեզվի ուսուցումը մեր կրթական համակարգում և ֆրանսերենի դերը մեր համալսարաններում ամրապնդելուն: Զգալի զարգացում է ապրել Ֆրանկոֆոնիայի շրջանակներում ապակենտրոնացված համագործակցությունը:  Այս համատեքստում նշեմ, որ  2011 թ. Երևանում տեղի է ունեցել Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի գլխավոր վեհաժողովը:

Ամրապնդվել են Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովի և Հայաստանի Խորհրդարանի միջև կապերը։ Դրանով մեր համագործակցության մաս դարձավ նաև այդքան անհրաժեշտ միջխորհրդարանական հարթակը: 2014 թվականի հուլիսին Հայաստանի Խորհրդարանի անդամակցությունը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին` լիիրավ անդամի կարգավիճակով, այդ մերձեցման տրամաբանական արդյունքն էր: Իհարկե, այս բոլոր փաստերը մեր երկրում Ֆրանկոֆոնիայի ներկայության ամրապնդման դրսևորումներ են:

Ավելին, մեր անդամակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը հնարավորություն է ընձեռնում Հայաստանին՝ զարգացնել հարաբերությունները այդ անդամ-պետությունների հետ, մասնավորապես, ամրապնդել կապերն Աֆրիկայի ֆրանկոֆոն երկրների հետ: Ես ուրախ եմ, որ այսօր Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ամենաակտիվ անդամներից մեկը:

Այդ առումով կարևոր է ընդգծել մեզ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը կապող գործընկերության որակական կողմը: Հայաստանը լիովին ներգրավված է կազմակերպության տարբեր կառույցների աշխատանքներում:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում մեր ներկայացուցիչը՝ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, ներկայումս նախագահում է Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի համագործակցության և ծրագրավորման հանձնաժողովում:

2015 թ. հոկտեմբերին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի անցկացումը կարևոր իրադարձություն է կազմակերպության կյանքում և ևս մեկ առիթ՝ հավաստելու մեր հանձնառությունը Ֆրանկոֆոնիային:

Մենք շնորհավորում ենք տիկին Միկայել Ժանին Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Փարիզում կայացած մեր առաջին հանդիպման ժամանակ ինձ հնարավորություն ընձեռնվեց ընդգծելու Ֆրանկոֆոնիայի գործունեության և առաքելության շուրջ մեր պատկերացումների ընդհանրությունը: Ես վերահաստատեցի մեր աջակցությունը նրա առաքելության իրականացման գործում: Ես նաև շնորհակալություն հայտնեցի նրան՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ իր կողմից արված հայտարարության համար։
Դրան հաջորդած հանդիպումների ժամանակ մենք քննարկել ենք նախարարական համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Եվ ես ուրախ եմ, որ նախարարական հանդիպմանը հաջորդելու է գլխավոր քարտուղար տիկին Միկաել Ժանի առաջին պաշտոնական այցելությունը Հայաստան։

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք հոկտեմբերի 10-ին և 11-ին Երևանում կայանալիք Նախարարական համաժողովից:

-Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի հանդիսավոր բացումը կկատարվի Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Այս համաժողովը մեզ հնարավորություն կընձեռի մտքեր փոխանակել արդի խնդիրների շուրջ: Այդ խնդիրների շարքում կենտրոնական տեղ են զբաղեցնում քաղաքական ճգնաժամերը, որոնք չեն շրջանցել նաև Ֆրանկոֆոն տարածաշրջանը: Մենք քննարկելու ենք այդ խնդիրները և այս համատեքստում վերահաստատելու ենք մեր աջակցությունը Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարի գործադրած ջանքերին` աջակցելու ժողովրդավարության և կայունության հաստատման ուղիով զարգացող երկրներին։ Օրակարգային են նաև փախստականների և գաղթականների տեղաշարժի և նրանց խոցելի կարգավիճակի հետ կապված խնդիրները, որոնք լուրջ անհանգստություն են առաջացնում:

Այս գործընթացները վերաբերում են ֆրանկոֆոն տարածաշրջանի բազմաթիվ երկրներին։ Այս առնչությամբ ցանկանում եմ նշել, որ Հայաստանը նույնպես զերծ չի մնացել այդ գործընթացներից  և վերջին ժամանակաշրջանում ընդունել է շուրջ 17000 փախստականներ Սիրիայից:

Նախևառաջ, մեր պարտականությունն է հարգել փախստականների և տեղահանվածների արժանապատվությունը, ինչպես նաև երաշխավորել նրանց պաշտպանությունը, ինչն ամրագրված է Սեն Բենիֆասի հռչակագրում: Մենք նաև պարտավոր ենք նպաստել միգրացիոն տեղաշարժերի պատճառ հանդիսացող գործոնների նվազմանը:Հաշվի առնելով, որ այդ գաղթականների մեծ մասը զինված հակամարտությունների գոտիներից են գալիս, անշուշտ, մեր համար առաջնահերթություն պետք է դառնա այդ տարածաշրջաններում անվտանգության, կայունության վերականգնումը։ Ի վերջո, առկա է ահաբեկչության չարիքը՝ հանձինս Դաեշի և ահաբեկչական այլ խմբերի, որոնք սպառնում են քաղաքակիրթ աշխարհին: Անհրաժեշտ է անողոք պայքար մղել այս չարիքի դեմ։

Սրանք են այն մարտահրավերները, որոնց մենք առերեսվում ենք, և որոնց շուրջ Ֆրանկոֆոնիան պետք է շարունակի մշակել իր դիրքորոշումները և առաջարկի լուծումներ՝ իր միջազգային գործընկերների հետ համատեղ:

Անշուշտ, այս խնդիրները առանցքային տեղ են զբաղեցնելու Երևանում կայանալիք նախարարական համաժողովի քննարկումներում: Հուսով եմ նաև, որ նախարարները կարծարծվեն հասարակություններում առկա ատելության և այլատյացության մթնոլորտի դրսևորումների դեմ պայքարը։ Նման միջավայրն է ստեղծում այն երևույթները, որոնց ես արդեն անդրադարձա: Սա ևս մարտահրավեր է, որի դեմ պետք է արձագանքել։ Հակառակ դեպքում, դա կարող է անխուսափելի, ողբերգական հետևանքներ ունենալ:

Այս տարի Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը մեզ առավել քան երբևէ մատնացույց է անում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Մեր համար մեծ կարևորություն ունեցող մյուս առանցքային հարցը, որը նույնպես ընդգրկված է օրակարգում, վերաբերում է կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին, որին նվիրված է լինելու նոյեմբերի վերջին Փարիզում կայանալիք ՝ կլիմայական հարցերին նվիրված գագաթնաժողովը:

Այս առումով կցանկանայի արժևորել Ֆրանկոֆոնիայում Սենեգալի նախագահության կողմից սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում այդ հարցերին նվիրված բարձր մակարդակի հանդիպումը, որը տեղի ունեցավ Սենեգալի Հանրապետության նախագահ պարոն Մակի Սալի բարձր հովանու ներքո:
Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին՝ Ֆրանսիայի և Մադագասկարի հետ համատեղ, մենք այս կապակցությամբ համապատասխան նախաձեռնությամբ ենք հանդես գալու։
Այս ամենը վկայում է ֆրանկոֆոն պետությունների համախմբման մասին, որն էլ հանդիսանալու է համաժողովի հաջողության գրավականը:

-Կարո՞ղ եք ներկայացնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիրքորոշումը մեր տարածաշրջանի հիմնահարցերի վերաբերյալ:

-Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մշտապես ուշադրության կենտրոնում է: Այս առումով կարևոր է անդրադառնալ Լեռնային  Ղարաբաղի հակամարտության վերջին զարգացումներին և մեր մտահոգությունը հայտնել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների առնչությամբ, որոնք բազմաթիվ զոհերի պատճառ են դարձել: Մենք խստորեն դատապարտում ենք իրավիճակի նմանօրինակ սրումը:

Ադրբեջանի կողմից հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների շարունակական մերժումը, կանխամտածված ռազմական սանդրանքների հաճախակիացումը, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների առաջարկության մերժումը վկայում են իրավիճակի սրման համար Ադրբեջանի կրած պատասխանատվության մասին։ Բաքուն խոչընդոտում է այս խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը:
Հայաստանը շարունակում է կառուցողական կերպով ներգրավված մնալ բանակցային գործընթացում և  ԵԱՀԿ  Մինսկի խմբի երեք համանախագահների հետ միասին շարունակում է ջանքերն՝ ուղղված խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

Դակարում Ֆրանկոֆոնիայի Գագաթաժողովի ժամանակ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարները իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերին։

Նրանք նաև կոչ են արեցին հակամարտության բոլոր կողմերին՝ զերծ մնալ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման  գործընթացը, շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա, որոնք հանդիսանում են միասնական ամբողջություն, և ներառում են ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքները՝ որպես հակամարտության արդար և հարատև կարգավորման հիմք։

-Ունեցե՞լ եք արդյոք առանձնահատուկ հարաբերություններ Ֆրանկոֆոնիայի որևէ գործչի հետ:

-Անկասկած։ Զարմանալի չի լինի, եթե նշեմ նախագահ Աբդու Դիուֆին` մի նշանավոր անձնավորություն, ով մեծապես նպաստել է Ֆրանկոֆոնիայի տարածմանը: Ավելի քան տասը տարի նա արժանապատվորեն ղեկավարեց կազմակերպությունը:Նա առաջնորդող դեր կատարեց  Ֆրանկոֆոնիային  Հայաստանի անդամակցության ողջ գործընթացի ժամանակ: Այս համատեքստում ես նրան ավելի լավ ճանաչեցի և գնահատեցի նրա մարդկային որակները: Հիշում ենք 2010թ. ապրիլին կայացած նրա պաշտոնական այցը Երևան։  Զգացված էինք այն  հետաքրքրությամբ, որ նա դրսևորում էր հայ ժողովրդի, մեր մշակույթի և պատմության նկատմամբ:
Ես հավասարապես կցանկանայի նշել իմ անձնական մտերմությունը Ֆրանկոֆոնիայի առաջին գլխավոր քարտուղար պրն. Բուտրոս Ղալիի հետ, ում հետ անձնամբ ծանոթ եմ դեռ 1990-ական թվականներից:

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք միջազգային բեմահարթակում ֆրանկոֆոնիայի դերի առավել բարձրացման առումով:

-Ֆրանկոֆոնիայի շարունակական ընդլայնումը տարբեր մայրցամաքներ ներկայացնող երկրների հաշվին՝ վկայում է ողջ աշխարհում նրա գրավչության մասին:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը ազդեցիկ դեր ունի միջազգային հարաբերություններում խաղաղության ու ժողովրդավարության հաստատման և մարդու իրավունքների պաշտպանության գործում: Վստահ ենք, որ նրա ազդեցությունը առավել կմեծանա: Հենց նման հավակնությամբ է, որ անդամ երկրները տեսնում են կազմակերպության ապագան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:43 Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Առաքելյան Այսօր, 22:25 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Այսօր, 22:16 Միրզոյան․ «Հիրավի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ» Այսօր, 22:00 Տոյվո Կլաարը «հուսադրող» է համարում սահմանազատման հանձնաժողովների միջև նոր պայմանավորվածությունը, որով տարածքներ են հանձնվելու ադրբեջանական կողմին Այսօր, 21:45 Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Այսօր, 21:29 Փաշինյանը ներկայացման էր․ «Պապ թագավոր»-ը դիտելուց հետո շնորհակալություն է հայտնել դրական լիցքերի համար Այսօր, 21:19 «Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ) Այսօր, 21:04 Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համար Այսօր, 20:57 «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազանը՝ Տավուշից գյուղեր հանձնելու՝ կառավարության համաձայնության մասին Այսօր, 20:48 Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Այսօր, 20:40 ՀՀ կառավարության ղեկավարը իրականացնում է ռազմավարական կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում, Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը Այսօր, 20:32 «Ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին»․ ՔԿ-ից պնդում են՝ Շենգավիթի բաժնում ոչ ոքի բռնության չեն ենթարկել Այսօր, 20:20 ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է ադրբեջանական նորանոր հանցագործությունների հավանականությունը, նվազեցնում է մեր հավաքական վերադարձի հնարավորությունները․ Հայտարարություն Այսօր, 20:09 «Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս նախկին ղեկավարների ապօրինի կալանավորումը միջազգային արդարադատության համակարգի կոպտագույն խախտում է»․ ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ Այսօր, 19:55 Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Այսօր, 19:40 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար Այսօր, 19:17 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Այսօր, 19:05 Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է՝ «Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղ»․ ՀՀ վարչապետի աշխատակազմը «երկուսուկես» գյուղի մասին էր պնդում Այսօր, 18:50 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արգելել է Ռուսաստանի «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան Այսօր, 18:35 Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու․ Վարուժան Գեղամյան Այսօր, 18:20 Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Այսօր, 18:05 Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Այսօր, 17:50 ԵՄ փոխդեսպանին են ներկայացվել ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և քաղհալածյալների գործերը Այսօր, 17:37 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ Այսօր, 17:27 ՀՀ և Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով․ ԱԳՆ Այսօր, 17:14 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանցին ու Ոսկեպարին, բայց լինելու է սահմանազատված պետական սահման, Ադրբեջանը ստանալու է «իրեն պատկանող» երկուսուկես գյուղ․ ՀՀ վարչապետի աշխատակազմ Այսօր, 17:03 Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել․ «Հրապարակ» Այսօր, 16:49 Ուշ, թե շուտ՝ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին, ու այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի փաստաբաններ Այսօր, 16:44 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq Այսօր, 16:38 Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Այսօր, 16:31 Պուտին-Ալիև բանակցություններ տեղի կունենան Մոսկվայում Այսօր, 16:22 Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ արտագաղթել ցանկացողների 35%-ը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է ՌԴ-ն. Արցախի ՄԻՊ Այսօր, 16:18 Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների կողմից ՀՀ-ի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը Այսօր, 16:06 Փողոցային ճիշտ պայքար և լայն կոնսոլիդացիա ապահովելու պարագայում շատ կարճ ժամանակում հնարավոր է ամեն ինչ տանել իշխանափոխության. Անանյան (Տեսանյութ) Այսօր, 16:01 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին Այսօր, 15:58 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից Այսօր, 15:49 ՔԿ-ն հերքում է․ Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները բացարձակ մտացածին են Այսօր, 15:42 Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին Այսօր, 15:36 Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով Այսօր, 15:34 «Ուիգմոր»-ի անձնակազմից որեւէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը Այսօր, 15:27 Ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած մազերով, եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու. Զաքարյան (Տեսանյութ) Այսօր, 15:23 Մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է ՀՀ-ի և ՌԴ-ի ապագայի երաշխիքը. Զատուլինի պատասխանը՝ Մանուկյանին Այսօր, 15:16 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Այսօր, 15:14 Առերևույթ խոշտանգման դեպքով, փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ն արագ արձագանքման այց է կատարել Այսօր, 15:12 G7-ը Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների հետագա կարգավորման կոչ է անում Այսօր, 15:07 «Ինձ ճիշտ հասկացեք՝ կոչեր շատ են եղել, բայց ինչ-որ մեկին չեմ ֆիքսել, որ ասի՝ Արարատ Միրզոյանին պետք է սպանել». Միրզոյանի անվտանգության պետը ցուցմունք տվեց Այսօր, 15:00 «Տնօրենը դպրոցում բիզնեսով է զբաղված, առևտուր է անում. դրա մասին բարձրաձայնել եմ ու դարձել եմ իր աչքի գրողը». ծնողը՝ Զովունիի դպրոցի տնօրենի մասին Այսօր, 14:57 Նա իր ադեկվատությունը կորցրել է, բայց պետք է ներողություն խնդրի ինձ զրպարտելու համար. Շահվերդյանին սպառնացողը դերասան «Պոնչոն» է Այսօր, 14:52 Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ) Այսօր, 14:47 Հայաստանն ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով Այսօր, 14:41 Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ Լավրով Այսօր, 14:33 Լավրով. ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու գործողությունները «լկտի» և «անամոթ» են Այսօր, 14:29 Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով Այսօր, 14:23 ԱԺ այցելած Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Տիգրան Պարսիլյանը Այսօր, 14:11 Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. Բեգլարյան Այսօր, 14:00 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Այսօր, 13:48 Ասում էին՝ «տեսնենք պուլսը աշխատում ա՞, եթե աշխատում ա՝ պտի սպանենք, մորթենք». դատարանում ցուցմունք տվեց Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատողը Այսօր, 13:43 Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին Այսօր, 13:40 Ես միայն աղոթում էի, որ ճակատագրի կրկնություն չլինի, որ եղբորս տղաները մեր պես անհայր չմեծանան (Mediahub.am) Այսօր, 13:25 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին Այսօր, 13:13 Միշտ ասում էր՝ ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ. Համո Սահյանի որդին՝ հոր մասին Այսօր, 13:05 Սյունիքում տղամարդիկ ալկոհոլ են օգտագործել, հետո վիճել, մեկը սպանել է մյուսին, ապա դիակը այրել և թաղել իր այգում Այսօր, 12:54 ԱՆ-ն հայտնել է, թե որ ծառայություններն են ՀՀ-ում ամբողջ բնակչության համար պետպատվերով Այսօր, 12:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Այսօր, 12:45 Զովունու դպրոցի փոխտնօրենը հոգեբանական ճնշումներ է գործադրում 7-րդ դասարանի աշակերտուհու վրա (Aravot) Այսօր, 12:40 Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում Այսօր, 12:31 Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը Հ. Թումանյանի հոբելյանական տարվան նվիրված իր գարնանային համերգաշրջանը կամփոփի մայիսի 15-ին Այսօր, 12:17 «Արմավիր» ՔԿՀ-ում խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող այլ իրեր Այսօր, 12:06 Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել Այսօր, 12:01 Պուտինին վստահում է հարցված ռուսաստանցիների 82%-ը Այսօր, 11:58 Մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն Այսօր, 11:56 Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է. Թովմասյան Այսօր, 11:53 Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Այսօր, 11:47 Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 11:43 Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին Այսօր, 11:37 Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորելու կարևոր ռազմավարական առաքելությունը. Բադասյան Այսօր, 11:34 Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել է հինգ փաթեթ` մարիխուանայի նմանվող, դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածներով Այսօր, 11:26 Իրանական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Թավրիզում հայտնված իսրայելական ԱԹՍ-ները. կասկած չկա, որ դրանք արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքից Այսօր, 11:20 Հիմա փորձի համար ժամը 4-ին գանք այստեղ, էլի արկղերը դրված են լինելու. Քաղաքապետարանի հերթական շրջայցը՝ փողոցային առևտուրը կանխելու համար (Տեսանյութ) Այսօր, 11:10 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում․ ՀՀ ՄԻՊ Այսօր, 11:08 Աքորի գյուղում պահեստ է հրդեհվել Այսօր, 11:06 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Այսօր, 11:04 Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները Այսօր, 11:00 Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 10:57 Արդյո՞ք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Այսօր, 10:55 Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար Այսօր, 10:38 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում` ապրիլի 22-ին և 23-ին Այսօր, 10:36 Կոտայքի Աղավնաձոր բնակավայրին հարող 1 հա հողամասը վերադարձվել է ՀՀ-ին Այսօր, 10:28 Փաշինյանի վերջին այցը Տավուշ նպատակ ուներ «սրբագրելու» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. Աբրահամյան Այսօր, 10:16 «Եթե գոյաբանական մարտահրավերների առջեւ կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաեւ հրթիռները «զննելու» համար»․ Ի՞նչ է առաջարկում Տոնոյանը Փաշինյանին Այսօր, 10:09 Լարսը բաց է, բայց ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:02 «Ժողովուրդ». «Գործ տալու» համար ստեղծված էլեկտրոնային համակարգի ծառայության վճարը կազմել է 46 մլն 236 հազար դրամ Այսօր, 10:01 «Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը Այսօր, 09:55 «Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները Այսօր, 09:47 «Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին Այսօր, 09:46 «Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել Այսօր, 09:38 «Ժողովուրդ». ՀՀ-ում դպրոցներ, իհարկե, կառուցվում-վերանորոգվում են, սակայն նաև փակվում են, լուծարվում և շենքերը՝ վաճառվում 18/04/2024 22:54 Մուկոզիտ. Ինչպես բուժել բերանի խոցերը