09/10/2015 11:11
Շմոլ գազից թունավորում` Կոտայքում
Երեկ՝ ժամը 01.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են դիմել 1986 թ. ծնված Անժելա Մ.-ն, 1999 թ. ծնված Մերի Մ.-ն և 1992 թ. ծնված Երանուհի Ն.-ն:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են՝ պարզվել է, որ նրանք թունավորվել են տան խոհանոցում՝ գազի խողովակից տեղի ունեցած արտահոսքից:
Կատարվում է հետաքննություն: