09/10/2015 12:11
Շահգելդյան. ՀՀԿ-ի խնդիրները թողնենք իրենց, մենք կլինենք ԱԺ-ում
ԱԺ ճեպազրույցներում ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը վստահություն հայտնեց, որ իրենք մեծ ներկայացվածություն են ունենալու հաջորդ խորհրդարանում: Aysor.am-ը հետաքրքրվեց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանից` իսկ իրենք նման վստահություն ունե՞ն: Պարզվեց` ունեն, մի բան էլ ավելի` շատ մեծ է այդ վստահությունը.
«Մենք անպայման ներկայացված ենք լինելու ԱԺ-ում: Մենք ունենք նման վստահություն հաջորդ խորհրդարանում մեծ և լրջագույն ներկայացվածության համար, քանի որ «Հայկական վերածնունդը» արդեն այսօր իր շուրջ է համախմբել շուրջ 140 կուսակցություն, հասարակական կազմակերպություններ, առանձին անհատներ, այնպես որ այդ վստահությունը ունենք»:
Նա նաև հավաստիացրեց, որ այսօր աշխատում են այդ ուղղությամբ ու մշտապես էլ աշխատել են այդ ուղղությամբ:
Ինչ վերաբերում է հարցին, թե այդ դեպքում ՀՀԿ-ն ի՞նչ է լինելու, Մհեր Շահգելդյանն արձագանքեց.
«ՀՀԿ-ի խնդիրները թողնենք իրենց: Ես կարող եմ ասել վստահաբար, որ մենք լինելու ենք խորհրդարանում, ունենալու ենք լուրջ ներկայացվածություն»: