09/10/2015 19:51
Կայացել է պետոլորտի ծառայողների բնակարանների բաշխման երրորդ փուլի վիճակահանությունը
ՀՀ քաղաքաշինության նախարարությունում կայացել է ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 1115-Ն որոշմամբ հաստատված պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի երրորդ փուլի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների վիճակահանությունը:
Վիճակահանությանը, որը նախատեսված էր ազատ մնացած 26 բնակարանների համար, մասնակցել են նշված բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան ձեռք բերելու հավակնորդ պետական ծառայողներ:
Քաղաքաշինության նախարարությունից տեղեկացնում են, որ համաձայն ՀՀ կառավարության որոշման` վերը նշված ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ ՀՀ ՔՆ «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով:
Պետական ծառայողների համար նախատեսված բազմաբնակարան շենքերի կառուցումը արդեն իսկ սկսվել է, իսկ ավարտը նախատեսվում է 2017 թվականի մարտին: