09/10/2015 09:47
ԲՀԿ-ական պատգամավոր կասկածում է, որ Վարդան Օսկանյանը կուսակցություն կբացի
ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանը «Հայկական Ժամանակի» թղթակցի հետ զրույցում հայտարարել է, թե կասկածում է, որ Վարդան Օսկանյանը կուսակցություն կբացի: Նման կասկած մեր թղթակցի հետ մասնավոր զրույցում հայտնել է մեկ այլ ԲՀԿ-ական ևս:
Հարցին՝ այդ դեպքում նման տեղեկություններ տարածելու և աղմուկ բարձրացնելու նպատակը ո՞րն էր, Կարապետյանը պատասխանել է.
«Երևի խնդիրն այն է, որ ամեն մեկն ուզում է լիդեր դառնա, բայց ամեն ինչ կգա, կընկնի իր տեղը»: Եթե այդ կուսակցությունը չի բացվում, բայց նման աղմուկ է բարձրացվում, ըստ էության ստացվում է, որ դա շանտաժ էր իշխանությանը՝ հարցին Կարապետյանը պատասխանել է. «Դե ինձ թվում է. ամեն ինչ կարգավորվելու է, դրա համար շտապողականություն պետք չէ դրսևորել»:
ԲՀԿ-ականպատգամավորն ասել է նաև, որ փորձելու է հաշտեցնել ԲՀԿ-ի թևերին և հուսով է, որ կստացվի: