09/10/2015 17:50
ԲՀԿ-ն կարող է պայքարի մեջ մտնել և պատվով դուրս գալ մրցակցությունից. Վահե Էնֆիաջյան
«Ես ավելի քան համոզված եմ, որ «Բարգավաճ Հայաստանը» ներկայանալի և պատվով դուրս կգա հաջորդ ընտրական մրցապայքարում»,- «Ազատություն» ՌԿ-ի Facebook-յան ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե քանի՞ տոկոս ձայն կարող է հավաքել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, եթե մեկ ամիս հետո լինեն խորհրդարանական ընտրություններ, ասաց խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
Նրա համոզմամբ՝ ոչ մի քաղաքական ուժ կամ գործիչ ընտրություններից առաջ թեև չի կարող վերջնական կանխատեսել, թե ինչ հավակնություններ կարող է ունենալ, բայց այսօր էլ ԲՀԿ-ն մնում է այն դիրքերում, որտեղ կար առաջ:
«ԲՀԿ-ն ինչպես նախկինում, այսօր էլ բարձր հեղինակություն ունի, բայցի այդ՝ ԲՀԿ պատգամավորները ներկայանալի են, իսկ կուսակցության ծրագրային մոտեցումները՝ հասարակության համար՝ ընդունելի: Իսկ թե ինչ պատկեր կլինի ընտրությունների արդյունքում, զերծ կմնամ ընդհանուր գնահատական տալուց: Երկար ժամանակ չի մնացել: Մեծ հաշվով մենք այսօր էլ այն գործունակ միավորն ենք, որը կարող է այս պայքարի մեջ մտնել և պատվով դուրս գալ: Ես ավելի քան համոզված եմ նրանում, որ ԲՀԿ-ն ներկայանալի պատվով դուրս կգա այդ մրցակցությունից»,-ասաց նա: