09/10/2015 18:27
Շինարարական վերելակի ընկնելու հետևանքով 50-անց տղամարդ է հոսպիտալացվել
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ ժամը 16.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան փողոցի թիվ 26 շենքի (կիսակառույց շինություն) ինքնաշեն վերելակը պոկվել և ընկել է, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
ՏԿԱԻՆ կայքից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ մոտ 16 հարկանի կիսակառույց շինության արտաքին շինարարական ինքնաշեն վերելակը պոկվել և ընկել է. վերելակում է եղել 1961 թ. ծնված Հ. Դ.-ը, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց»:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը:
Տուժածի առողջական վիճակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն: