09/10/2015 15:50
Դեկտեմբերի 6-ը պետք է դառնա Նոր Հայաստանի կերտման վճռորոշ հանգրվան. Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնապես հայտարարում է, որ միանում է Սահմանադրության դեմ արտահայտվողներին: Այս մասին ասված է «Ժառանգություն» կուսակցության կողմից տարածված հայտարարության մեջ:
«Միմիայն միավորված ուժերով և անշահախնդիր, հետևողական պայքարով կարելի է ըստ էության մերժել Հայաստանի Հանրապետության դեմ գուբերնիա-կուսակցապետություն սարքելու սույն ապօրինի, ինքնահավան և փակ-բաժնետիրական բնույթի ձեռնարկը: Դեկտեմբերի 6-ը պետք է դառնա Նոր Հայաստանի կերտման վճռորոշ հանգրվան»,- ասված է հայտարարության մեջ, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանը թողել է նաև նաև հետգրություն.
«Վարդան ջան, մասնագիտական տեքստը հրաշալի կարող է լինել, բայց խիստ ցավոք, քաղաքական նպատակը ստոր է ու իշխանապաշտ և ոչ ամենևին՝ քո բարձր պարկեշտությանը հարիր: Կներեք»: