10/10/2015 15:35
«Այբ»-ի աշակերտները ական փնտրող ռոբոտ են ստեղծել, որն արժանացել է ՊՆ-ի մրցանակի
Այսօր «Այբ» կրթական ավանում տեղի ունեցավ տարածաշրջանում առաջին ֆաբլաբերի՝ նորարարական «խելացի» լաբորոտորիաների բացումը, որտեղ ռոբոտիկայով, ինժեներիայով հետաքրքրվող աշակերտները կարող են իրականաություն դարձնել իրենց մտահղացումներն այս ոլորտում:
Մինչև ֆաբլաբերի պաշտոնական բացումը՝ «Այբ»-ի աշակերտները դպրոցի բակում ներկայացներցին իրենց կողմից արդեն իսկ նախագծած:
«Սինուս» և «Կոսինուս» ռոբոտներն ունեն գրեթե նույն գործառույթը:
Aysor.am-ի հետ զրույցում դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Աստղիկ Ղազարյանը պատմեց, որ ռոբոտները կողմնորոշվում են սև գծերով՝ տարբերակում են սպիտակը սևից.
«Օրինակ, եթե սպիտակ տարածության վրա սև իզալենտներ փակցնենք՝ ռոբոտը կշարժվի այդ սև իզալենտներով: Այս ռոբոտը կարողանում է գտնել լաբիրինթոսից ամենակարճ ելքի ճանապարհը և վերադառնալ սկզբնակետ»,- պատմեց աշակերտուհին:
Ռոբոտի նախագծողներն ու ստեղծողները դպրոցի 11-րդ դասարանի մի քանի աշակերտներ են:
Նույն տարիքի մեկ այլ խումբ աշակերտներ նախագծել ու ստեղծել են հրշեջ ռոբոտներ: Վերջիններս կարողանում են կողմնորոշվել, գտնել կրակն ու օդի հոսքով մարել այն: Միջազգային մրցույթներից մեկում «Այբ»-ի աշակերտների նախագծած այս ռոբոտները տասնյակ երկրների նմուշների շարքում զբաղեցրել են հինգերորդ հորիզոնականը:
Ներկայացված ռոբոտներից ամենից շատ Aysor.am-ի ուշադրությունը գրավեց «Ոզնի» ական փնտրող ռոբոտը: Այն Պաշտպանության նախարարության կողմից արժանացել է մրցանակի:
«Այս ռոբոտը բաց դաշտում կարողանում է հայտնաբերել ականներն ու ստեղծել դրանց էլեկտրոնային քարտեզը: Ռոբոտը շարժվում է տանկի նմանողությամբ ստեղծված թրթուռներով»,- պատմեց «Այբ»-ի աշակերտուհին՝ նշելով, որ հետագայում հնարավոր է համագործակցություն ՊՆ-ի հետ՝ այս ռոբոտի առավել զարգացած տարբերակը զինված ուժեր ներդնելու հետ կապված: