10/10/2015 12:46
Անակնկալ կերպով Եվրոպայի «դուռը թակեցին» երկու ճգնաժամեր
Եվրոպան, կարծես, հայտնվել է անելանելի վիճակում՝ միևնույն ժամանակ Եվրոպայի դուռն է թակել տնտեսական, ինչպես նաև միգրանտների ճգնաժամերը:
Պատճառներից մեկը թե ինչու Եվրոպան ներկա պահին չի կարողանում լուծել այդ խնդիրն այն է, որ դա տեղի է ունեցել անակնկալ կերպով:
Ինչ վերաբերում է տնտեսական ճագնաժամին, ապա ԵՄ-ում որպես առաջատար պետություն համարվող Գերմանիայում արտահանումը անկում է գրանցել հասնելով 2009թ-ի հունվարի համաշխարհային տնտեսական ճգնաժամի ցուցանիշներին: Գերմանիայի Դաշնային վիճակագրական գրասենյակը տեղեկացրել է, որ արտահանումը անկում է գրանցել 5.2 տոկոսով՝ 97.7 միլիարդ եվրո, իսկ ներմուծումը՝ 3.1 տոկոսով՝ մոտովորապես 78.2 միլիարդ եվրոյով:
Եվրագոտում PMI-ը ինդեքս սեպտեմբեր ամսին անկում է գրանցել, ի համեմատ օգոստոսի ցուցանիշներին՝ սեպտեմբերին 53.6, իսկ օգոստոս ամսին՝ 54.3: PMI-ը ինդեքս է, որն արտացոլում է արտադրողական սեկտորում գործող վաճառքի մենեջերների ակտիվության մակարդակը` հիմնվելով մի շարք ցուցանիշների վրա:
ԵՄ անդամ պետություններում տնտեսական աճի հարցում գրանցած որևէ նշյուլ ներկա պահին համարվում է ԵՄ-ի հաղթանակը:
Իր հերթին, միգրանտների ճգնաժամը նոր տարաձայնությունների պատճառ դարձավ ԵՄ պետությունների միջև:
Բրիտանական Daily Times-ի մոտ հայտնված Բրյուսելի գաղտնի փաստաթղթում հաղորդվում է, որ ԵՄ-ն մտադիր է արտաքսել հարյուր հազարավոր միգրանտների այս շաբաթվա ընթացքում: Նախատեսվում է ստեղծել նոր «վերադարձի գրասենյակ», որը կզբաղվի «անօրինական միգրանտների» հարցերով: Times-ի հայտնած տեղեկության համաձայն՝ ծրագիրը միայն վերաբերում է ԵՄ Շենգենյան գոտու երկրներին, որոնք չեն ներառում Մեծ Բրիտանիան և Իռլանդիան:
Նախօրեին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ միասին Եվրախորհրդարանում համատեղ զեկույցով է հանդես եկել: Նրանք կոչ են արել պատգամավորներին միասնական ուժերով լուծել մայրցամաքում ծագած ճգնաժամերը, որոնք սասանում են Եվրոպական միության հիմքերը:
Ինչ վերաբերվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, ապա վերջինս հայտարարել է, որ միգրացիոն ճգնաժամի տեսքով Եվրոպան իր պատմության մեջ բոլորովին նոր խնդրի է բախվել:
Ճգնաժամ բառի հիերոգլիֆը չինարենում ունի երկու իմաստ՝ բուն ճգնաժամ իմաստ և որքան էլ տարօրինակ հնչի՝ հնարավորություն, սակայն դժվար է նման պայմաններում Եվրոպայի համար տեսնել նոր հնարավորություններ: