10/10/2015 16:00
Բուֆֆոն. Պետք է հեռանանք Բաքվից` չունենալով տխրելու պատճառներ
Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը հույս ունի, որ Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի նախավերջին` 9-րդ տուրի` Ադրբեջանի հետ հանդիպումը հաղթական կլինի: Այսօր, Բաքվում կայանալիք խաղում հաղթելու դեպքում Իտալիան Եվրո-2016-ի ուղեգիր կստանա:
«Իտալիայի հավաքականը հիանալի հնարավորություն ունի, որից պետք է օգտվենք: Մենք պետք է հեռանանք Բաքվից` չունենալով տխրելու պատճառներ: Միշտ հաճելի է կարևոր խաղերի մասնակցելը, իսկ այսօր հենց նմանատիպ խաղ է լինելու»,- Բուֆֆոնի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:
Ավելացնենք, որ Ադրբեջան-Իտալիա հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 20:00-ին: