10/10/2015 16:15
Զիդան. Հանդերձարանում Էնցոն մյուսների պես է, իսկ տանը կրկին դառնում է իմ որդին
«Ռեալի» երիտասարդական թիմի` «Ռեալ Մադրիդ Կաստիլյայի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ իր որդին` կիսապաշտպան Էնցո Զիդանը թիմակիցների նկատմամբ որևէ առավելություն չունի:
«Էնցոն խաղաժամանակ է ստանում, քանի որ արժանի է դրան: Բարդ է, բայց հանդերձարանում իմ որդին այնպիսի է ֆուտբոլիստ է, ինչպիսին մյուսներն են, իսկ տանը նա կրկին դառնում է իմ որդին: Թիմում ես նրա հետ շփվում եմ այնպես, ինչպես մյուսների: Պահանջկոտ եմ և գուցե նրա նկատմամբ ավելի խիստ եմ, բայց ես գիտեմ` Էնցոն ավելիին է ընդունակ»,- Զիդանի խոսքը մեջբերված է «L’Equipe»-ից: