10/10/2015 10:45
«Սիրո գործակից» կատակերգությունը մեծ էկրաններին կբարձրանա հոկտեմբերի 22-ից
Դերասան Հայկ Մարությանը Faceboo-յան իր էջում իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացրել է նոր ֆիլմ նկարահանելու մասին:
«Սիրելի հայրենակիցներ: Մեկ տարվա բարդ, մանրակրկիտ և միևնույն ժամանակ շատ հաճելի աշխատանքներից հետո մեր նոր ֆիլմը պատրաստ է: «Սիրո Գործակից». ռոմանտիկ կինոկատակերգություն՝ սպորտային թեքումով:
«Սիրո Գործակից»՝ կինոթատրոն այցելելու հրաշալի պատճառ...
«Սիրո Գործակից». այ սա ԼՈՒՐՋ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ Է»...
Նշենք, որ ֆիլմի բեմադրող ռեժիսորներ են Արման Մարությանն ու Վահագն Խաչատրյանը, բեմադրող օպերատորը ` Մկրտիչ Բարոյանը (Արգո):
Ֆիլմը Երևանի կինոթատրոններում կցուցադրվի հոկտեմբերի 22-ից: