10/10/2015 11:45
Ռուսաստանը համաձայնվել է ԱՄՆ-ի հետ քննարկել Սիրիայում իրականացվող թռիչքների անվտանգությունը
Ռուսաստանը համաձայնել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարել՝ Սիրիայի օդային տարածքի անվտանգության ապահովման վերաբերող առաջարկի շուրջ: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Քուկի հայտարարությանը:
Նրա խոսքով՝ ներկայում Պենտագոնն ուսումնասիրում է ռուսական կողմի առաջարկը, և, հավանաբար, բանակցությունները կընթանան հանգստյան օրերին:
Ավելի վաղ Պենտոգոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չի նախատեսում ՌԴ-ի հետ համակարգել ռազմական գործողությունները Սիրիայում՝ համարելով, որ ՌԴ-ն որդեգրել է սխալ քաղաքականություն և չի ռմբակոծում այն տարածքները, որոնք կապված են «Իսլամական պետության» հետ: