10/10/2015 09:30
«Քարֆուրում» առևտրի ծավալների կտրուկ անկում է գրանցվում
«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ Երևանում գործող հայտնի «Քարֆուր» սուպերմարկետում առևտրի ծավալների կտրուկ անկում է արձանագրվում, ընդ որում՝ ամեն ամիս նախորդի համեմատ անկումը հասնում է ավելի քան 10 տոկոսի։
Թերթի աղբյուրները հայտնում են, որ հսկայական այդ սուպերմարկետում առևտրի ծավալները մոտ են սովորական միջին խանութի առևտրի ծավալներին։ Ըստ որոշ գնահատականների, դա պայմանավորված Է հիմնականում գնային քաղաքականությամբ, որն իրականացնում Է «Քարֆուրը»։