10/10/2015 17:00
Անկարայում պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Անկարայում այսօր որոտացել է երկու հզոր պայթյուն: Դրա հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, ևս 126 մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Զոհերի և վիրավորների վերաբերյալ թվերը, աղբյուրի փոխանցմամբ, տարածել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը:
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ պայթյունները կազմակերպել է մահապարտ-ահաբեկիչը: