10/10/2015 09:22
Վարորդները ԴԱՀԿ-ի ձեռքը կրակն են ընկել
ԴԱՀԿ ծառայության աշխատանքի ձեռքը վարորդները կրակն են ընկել: «Ժամանակի» փոխանցմամբ՝ ամեն օր ԴԱՀԿ-ից վարորդներին նոր «անակնկալ» է ուղարկվում տուգանքների, հաշիվների սառեցման և այլ խնդիրների վերաբերյալ:
«Օրերս էլ վարորդներին տուգանքների վերաբերյալ ծանուցումներ են ուղարկվում և հաշիվներից գումարներ են գանձվում ոչ իրենց կատարած խախտումների համար, ինչի մասին մեզ տեղեկացրին խնդրի հետ բախված վարորդները, ովքեր բնավ պատահականություն չեն համարում ԴԱՀԿ-ի «սխալմունքը»»,- հավելել է թերթը: