10/10/2015 09:07
Եկամտային հարկի դրույքաչափը նախատեսվում է սահմանել 20 տոկոս նախկին 24.4-ի փոխարեն
ՀՀ հարկային նոր օրենսգրքով Հայաստանում եկամտային հարկի դրույքաչափը նախատեսվում է սահմանել 20 տոկոս։ Այս պահին գործող օրենքով եկամտային հարկի դրույքաչափը սահմանված է 24.4 տոկոս և ունի պրոգրեսիվ բնույթ։ Այսինքն գործող օրենքով որքան մեծ են եկամուտները, այնքան ավելի շատ ՝ եկամտային հարկ գանձվում։ Այսպես, եթե անձի եկամուտը ամսական մինչև 120 հազար դրամ է, ապա նրանից գանձվում է եկամտի 24.4 տոկոսը։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակը»:
«Եթե 120 հազարից 200 հազար դրամ է, ապա նրանից գանձվող եկամտային հարկի դրույքաչափը մեծանում է։ Հարկային նոր օրենսգրքի նախագծով, որը նախօրեին արժանացավ կառավարության հավանությանը, եկամտային հարկի դրույքաչափը նույնն է բոլորի համար՝ 100 հազար դրամ աշխատավարձ ստացողն էլ է վճարելու 20 տոկոս, 10 մլն աշխատավարձ ստացողն էլ»,- հավելել է թերթը։