10/10/2015 14:37
Դավութօղլուն շտապ խորհրդակցություն է հրավիրել
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն այսօր շտապ խորհրդակցություն է հրավիրել: Այս մասին հայտնում է թուրքական Անադոլու գործակալությունը՝ մանարամասնելով, որ Թուրքիայի իշխանություններն անհանգստացած են տեղի ունեցածի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, երկաթգծի հարևանությամբ՝ երկու պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհեր և վիրավորներ են գրանցվել:
Նշվում է, որ Դավութօղլուն մանրամասներ է ներկայացրել նախ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սելամ Ալթինոկը, այնուհետև առողջապահության նախարար Մեհմեդ Մյուեզինօղլուն, ով ներկայացրել է վիրավորվածների վիճակի մասին տեղեկություններ:
Թուրքիայի իշխանություններն Անկարայում գրանցված պայթյունները որակել են որպես ահաբեկչություն։ Իրավապահ մարմինները նույնիսկ չեն բացառում, որ երկրորդ պայթյունը կարող է իրականացրած լինել մահապարտ ահաբեկիչ:
Չի բացառվում նաև այն վարկածը, որ արհմիությունների երթի ճանապարհին կարող էր պայթուցիկով լի փաթեթ տեղադրած լինել:
Առայժմ հաղորդվում է 20 զոհերի մասին: