10/10/2015 12:18
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 2 հզոր պայթյուն է որոտացել
Այսօր Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 2 հզոր պայթյուն է որոտացել՝ երկաթգծի մոտակայքում: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին, պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
Այս պահի դրությամբ դեպքի մանրամասները ճշտվում են:
Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի մայրաքաղաքի երկաթգծի կայանարանի մոտակայքում գտնվող կամուրջի հարևանությամբ` «Խաղաղություն, աշխատանք, դեմոկրատիա» քաղաքացիական նախաձեռնության խաղաղ երթի ժամանակ:
Անադոլու գործակալության տեղեկություններով՝ զոհերը և վիրավորները շատ են, սակայն նրանց հստակ թիվը դեռևս հայտնի չէ:
Նշվում է, որ դեպքի վայր են ժամանում թվով շատ շտապօգնության մեքենաներ: