10/10/2015 11:15
Մշակույթների երկխոսությունը ամենահիմնարար արժեքներից մեկն է. Սենեգալի արտգործնախարար
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը անդամակցելուց ընդամենը երեք տարի անց համաժողովը հյուրընկալելու՝ Հայաստանի առաջարկությունը վկայում է Ֆրանկոֆոնիայի նպատակներին ու արժեքներին Հայաստանի հանձնառության մասին: Այսօր Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանի բացման ժամանակ այս մասին ասաց Սենեգալի արտգործնախարար Նդիայե Մանկերը:
Ողջունելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ու հայ ժողովրդին, Մանկերը շնորհալություն հայտնեց նախ ջերմ ընդունելության համար, ապա հավելեց, որ մշակույթների երկխոսությունը ամենահիմնարար արժեքներից մեկն է: «Այն կարեւոր է նաև անհանդուրժողականության դեմ պայքարի, ատելության հաղթահարման, ծայրահեղ բռնության վերացման գործում»,- նշեց նա:
Ն. Մանկերն անդրադարձավ նաև միգրացիոն ճգնաժամին, որի հետ կապված նա ընդգծեց, որ Ֆրանկոֆոնիան այդ կապակցությամբ իր ձայն պետք է լսելի դարձնի: «Ֆրանկոֆոնիայի համերաշխության, մշակութային և լեզվական զանազանության մեջ բոլորս պատասխանատու ենք ավելի բարձրացելու Ֆրանկոֆոնիայի նշաձողը»,- ասաց նա:
Սենեգալի արտգործնախարարը կարևորեց նաև Դակարի գագաթնաժողովը և իր խոսքում նշեց, որ գագաթաժողովի ընթացքում մի շարք կարևոր բանաձևեր ու փաստաթղթեր են ընդունվել: