10/10/2015 09:15
Նախագահը կմեկնի Մադրիդ՝ մասնակցելու ԵԺԿ համագումարին
«Հրապարակում» կարդում ենք. «Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 22-ին կմեկնի Իսպանիա` «իրեն ցուցանելու, այլոց դիտելու», հատկապես Ալիևի միջազգային մեկուսացման, ՄԱԿ-ի ամբիոնից, ՀՀԿ-ականների կարծիքով` յուր «շռնդալից» ելույթից հետո, ինչպես նաև՝ ևս մեկ անգամ ստանալու եվրոպացիքի «ադաբրյամս»-ը սահմանադրական փոփոխությունների և հանրաքվեի առնչությամբ:
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում այդ օրը տեղի է ունենալու ԵԺԿ հերթական համագումարը, որը երկու տարին մեկ է տեղի ունենում: Մադրիդ նա կմեկնի ՀՀԿ արտաքին կապերի գծով փոխնախագահ Արմեն Աշոտյանի «ուղեկցությամբ»: