11/10/2015 13:36
Բենինի արտգործնախարար. Մեր երկրում ապրող շատ հայեր մասնակցում են Բենինի զարգացման գործին
Հոկտեմբերի 11-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների 31-րդ համաժողովի շրջանակներում ԱԳ Նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Բենինի արտաքին գործերի և աֆրիկյան ինտեգրացիայի նախարար Սալիու Ակադիրիին:
Ողջունելով հյուրին՝ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին մասնակցելու համար` ընդգծելով, որ այն լավ հնարավորություն է նաև երկկողմ հաբարերությունների զարգացման շուրջ մտքեր փոխանակելու համար:
Շնորհակալություն հայտնելով համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և Հայաստան այցելելու հրավերի համար՝ Սալիու Ակադիրիին հայտնեց, որ իր երկրում բազմաթիվ հայեր են ապրում, ովքեր մասնակցում են Բենինի զարգացմանը։
Նախարարները քննարկեցին քաղաքական, տնտեսական, մշակությաին բնագավառներում հարաբերությունների զարգացումը և այդ համատեքստում պայմանավորվեցին երկկողմ այցելություններ իրականացնել, մշակել և ստորագրման պատրաստել համապատասպան միջկառավարական փաստաթղթեր։