11/10/2015 14:26
Տոգոյի արտգործնախարարը կարևորել է Ֆրանկոֆոնիայի Կազմակերպության միավորող դերը տարբեր երկրների և ժողովուրդների միջև
Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Տոգոյի արտաքին գործերի, համագործակցության և աֆրիկյան ինտեգրացիայի նախարար Ռոբերտ Դուսեյի հետ:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովին մասնակցելու համար՝ ընդգծելով Կազմակերպության միավորող դերը տարբեր երկրների և ժողովուրդների միջև:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Ռոբերտ Դուսեյին նշեց, որ միշտ մեծ հետաքրքրություն է ունեցել Հայաստանի պատմության և մշակույթի նկատմամբ և այժմ ուրախ է անձամբ այս առիթով գտնվել Երևանում։
Նախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերի շուրջ, ընդգծեցին տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ պարբերական խորհրդակցությունների անցակցման կարևորությունը։
Հանդիպումից հետո նախարարները ստորագրեցին երկու երկրների ԱԳՆ-երի միջև խորհրդակցությունների անցկացման մասին հուշագիր։