12/10/2015 12:00
Beeline-ի Գլխավոր տնօրենը բաց դաս կվարի «Նոր Հորիզոններ» թեմայով
Beeline-ն Առաջնորդության Դպրոցի հետ համատեղ հրավիրում է մասնակցել Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի «Նոր Հորիզոններ» թեմայով բաց դասին։ Բաց դասը կօգնի ձեզ հաղորդակցվել Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկի առաջնորդի տեսլականի հետ, դասեր քաղել նրա՝ տարբեր մասնագիտություններ, երկրներ և պաշտոններ ներառող փորձառությունից։ Անդրեյ Պյատախինը կներկայացնի իր մտքերը բիզնեսի, ինովացիայի և թվային ապագայի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Beeline ընկերությունից:
Բաց դասը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին Բեստ Վեստեռն Կոնգրես հյուրանոցում, սկիզբը` ժ. 19:00-ին: Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը հետևյալ հղումով` մինչև հոկտեմբերի 18-ի ժամը 13:00-ն: Մասնակցությունն անվճար է:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: