12/10/2015 12:33
Այս տարի «ԱրմԹեքը» հատուկ նստաշրջան կունենա նաև Արցախում
Այս տարի «ԱրմԹեք» բարձր տեխնոլոգիաների համաժողովը հատուկ նստաշրջան կունենա նաև Արցախում: Այս մասին այսօր 8-րդ գործարար համաժողովի բացմանը հայտարարեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախագահ Բագրատ Ենգիբարյանը՝ նշելով, որ սա այս տարվա համաժողովի առանձնահատկություններից մեկն է:
«Այս տարվա «ԱրմԹեքը» բացառիկ է նաև ներկայացումների տեսանկյունից: Ունենք բազմաթիվ հյուրեր միջազգային կազմակերպություններից ու Սփյուռքից»,- ասաց Բագրատ Ենգիբարյանը:
Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետի գլխավորությամբ բացվեց «ԱրմԹեքի» համաժողովը: Իր բացման խոսքում վարչապետը ողջունել է «ԱրմԹեք-2015» համաժողովի կազմակերպիչներին ու մասնակիցներին և նշել, որ ամենամյա այս միջոցառումը կարևոր հարթակ է նորագույն տեխնոլոգիաների տարածման, նոր գործարար և ներդրումային հնարավորությունների հայտնաբերման, ինչպես նաև ոլորտի ձեռքբերումների ներկայացման համար: