12/10/2015 16:58
Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակին արժանացել է անգլոամերիկացի գիտնական Էնգուս Դիտոնը
Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի այս տարի արժանացել է անգլոամերիկացի գիտնական Էնգուս Դիտոնին՝ «սպառողականության, աղքատության և բարեկեցության» վերլուծության համար: Այս մասին գրում է ria.ru-ն:
Էնգուս Դիտոնի հաղթանակի մասին հայտարարվել է այսօր՝ Ստոկհոլմում: Հետաքրքիր է, որ պաշտոնական հայտարարությունից րոպեներ առաջ Նոբելյան մրցանակի պաշտանական կայքում արդեն հրապարակվել է մամուլի հաղորդագրություն Էնգուս Դիտոնի անունով:
Մրցանակի գումարը, ինչպես և մյուս Նոբելյան մրցանակների դեպքում այս տարի կազմում է 8 միլիոն շվեդական կրոն է (953 հազար դոլար)։
Հիշեցնենք, որ 2015 թվականին Խաղաղության նոբելյան մրցանակը շնորհվել է Թունիսում ազգային երկխոսության «քառյակին»: Իսկ գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը՝ բելառուս գրող Սվետլանա Ալեքսիևիչին՝ «նրա արձակի բազմաձայն հնչեղության և տառապանքի ու քաջության հավերժացման համար»։